Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում առեւտրի կենտրոնում տեղի ունեցած փլուզման արդյունքում մահացել է Հայաստանի քաղաքացի Նաիրա Գրիգորյանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռիգայում երեկ փլուզվել է «Մաքսիմա» առեւտրի կենտրոնի տանիքը: Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 25-ի, հայտնում է Լատվիայի պետական հրշեջ-փրկարարական ծառայությունը:
Զոհերի թվում կան երեք փրկարարներ: Տուժել է 40 մարդ, այդ թվում` մեկ երեխա եւ տասը փրկարար: Նրանցից շատերը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Փլատակների տակ մնացածների ճշգրիտ թիվը հայտնի չէ:»:
Երկրի նախագահ Անդրիս Բերզինշը հայտնել է, որ Լատվիայում սուգ է հայտարարվելու: