Ֆրանսիայում կայացած ֆոնետոնի ընթացքում հավաքվել է 1,460 մլն եվրո՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, ու սիրիահայ համայնքի կարիքների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հաղորդել փարիզցի լրագրող Ժան Էկիյանը:
Ընդամենը չորս օրվա ընթացքում Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի կազմակերպած մարթաթոնի ժամանակ հավաքվել է նախորդ տարվանից չորս տոկոսով ավելի միջոցներ:
Չնայած լուրջ ճգնաժամին, հայկական համայնքները մեծ մասամբ արձագանքել են ռեժիսոր Ռոբերտ Գեդիգյանի ու դերասանուհի Արիանա Ասկարիսի կոչերին: