Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի գրականագետ, երաժշտագետ և հեռուստահաղորդավար Սվյատոսլավ Բելզան համերգ կանցկացնի Երևանում`անվանի հայ և ռուս երգիչների մասնակցությամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 1–ին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Թերեզա Բարսեղյանը։
«Համերգը տեղի կունենա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ռուս–հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակում»,– ասաց նա։
Գալա-համերգին ելույթ կունենան ՌԴ վաստակավոր արտիստուհի Մարիա Լյուդեկոն (սոպրանո), Կարինա Սերբինան (սոպրանո), Մարատ Գալին (տենոր), Վալենտին Ուրյուպինը (կլառնետ), ՀՀ վաստակավոր արտիստներ Անահիտ Մխիթարյանը (սոպրանո) և Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ), ինչպես նաև Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։
Նովոստի–Արմենիա