style="text-align: justify">
Նոյեմբերի 25-ին Սոչիում անցկացվել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի (Ավո) հիշատակին նվիրված երեկո:
Ինչպես հայտնում է «Еркрамас»-ի լրատվական կենտրոնը, երեկոյի բացումն արել է «Ազգային հիշատակ» կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանը, ով կարևորել է Մոնթե Մելքոնյան անձի դերակատարումը Հայաստանի և Սփյուռքի համար:
ԼՂՀ Մարտունու շրջանում ժամկետային զինծառայությունն ավարտած Անդրեաս Կտոյանը ներկաներին ներկայացրել է Մոնթե Մելքոնյանի կենսագրությունը և նշել է.«Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ծառայել և պաշտպանել ԼՂՀ այն հատվածը, որտեղ կռվել է նաև Մոնթեն»:
Երեկոյի ընթացքում ցուցադրվել է «Կամավորը» ֆիլմը, որը պատմում է ադրբեջանցի ագրեսորների դեմ հայերի ազատագրական պայքարը:
Երեկոն աննկատ չի մնացել տեղի լրատվամիջոցների կողմից: