Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումով Բելգիան փոխհատուցման կարգով 40 հազար եվրո է վճարել երկրում ապաստանած հայի ընտանիքին: Հայը մահացել էր անցյալ տարի: Այս մասին գրել է «La Libre Belgique»-ն:
Ապաստանի համար դիմած հայը մեկնել էր Բելգիա լյարդի փոխպատվաստման համար, սակայն չէր կարողացել բնակության իրավունք ստանալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անցյալ տարի դատապարտել էր Բելգիային՝ պարտադրելով, որ հայը բժշկական օգնություն ստանա: Սակայն մեկ ամիս անց հայը մահացել է:
Դատարանի որոշման համաձայն Բելգիան նրա ընտանիքին փոխհատուցում էր վճարել: Բրյուսելում փաստաբանների ցանցի ներկայացուցիչ Իվո Ֆլաշեն հայտնել է. «Նա չի ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն՝ չնայած Եվրոպական դատարանի որոշմանը: Ընտանիքի հետ հարցը կարգավորելու շուրջ համաձայնության գալուց հետո Բելգիայի կառավարությունն ընդունել է, որ մարդու՝ կյանքի ու մարդասիրական վերաբերմունքի իրավունքների տեսանկյունից խախտել է օրենսդրությունը»: