«Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված ստամբուլահայ Արա Գյուլերի դեռեւս չցուցադրված լուսանկարները կներկայացվեն Ստամբուլում։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Արա Գյուլերի նախկինում չցուցադրված գունավոր լուսանկարները դեկտեմբերի 16-ից մինչեւ 2014-ի հունվարի 4-ը կցուցադրվեն Ստամբուլի Նիշանթաշը թաղամասում գտնվող Merkur արբեստի ցուցասրահում։
Ցուցահանդեսը կրելու է «Հին քաղաք» անունը։
Նշենք, որ Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք», ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։
Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։
Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի, Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ: