Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված Վանի քաղաքապետի թեկնածուի անունը զարմացրել է թուրքական հասարակությանը։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի կողմից Վանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նուրի Գյուլաչարը 3 տարի առաջ դատապարտվել էր ահաբեկչական «Ալ-Կաիդայի» անդամ լինելու մեղադրանքով եւ բանտում անցկացրել 2 ամիս:
Նուրի Գյուլաչարը հայտնի է ռասիստական հայտարարություններով։ Նա սիրում էր կրկնել, որ չպետք է բարեկամություն անել հրեաների եւ քրիստոնյաների հետ։
Նշենք, որ Վանի ներկայիս քաղաքապետը բավականին սիրված է բնակչության կողմից եւ մշտապես լավ ընդունելության է արժանացրել Հայաստանից ժամանած հյուրերին։