Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքի Քորնելի համալսարանում կրթաթոշակակիր հետազոտողները, ասպիրատներն ու քաղաքի գիտական ընկերակցության անդամները կձգտեն տեղի ուսանողների շրջանում խթանել հետաքրքրությունն օտար լեզուների նկատմամբ: Այս մասին գրում է «Cornell Chronicle»-ը:
Առաջարկվող լեզուների շարքում են ճապոներենը, վիետնամերենը, ինդոնեզերենը, չինարենը, կորեերենը, մակեդոներենը, թագալերենը, տիբեթերենը, լեհերենը, թուրքերենը, հայերենը եւ սուախիլին:
Ուսուցիչները հիմնականում հենց տվյալ լեզուների կրողներ են եւ դպրոցներում դասվանդման փորձ ունեն: Նրանցից մեկը Հարություն Գեւորգյանն է, ով Հայաստանի պետական ագրարային համալսարանում ղեկավարում է տեղեկատվական ու գիտահետազոտական ծրագրերը, որտեղ եւ դասավանդում է: Այս տարի Քորնելի համալսարանում ստանալով հետազոտող թեկնածուի աստիճան, Գեւորյանը հայոց լեզու է դասվանադում մոտ նախնական դպրոցի մոտ 20 աշակերտի:
«Որպես դասավանդող, ինձ բավական հետաքրքրեց կամավարոկան աշխատանքը համալսարանի լեզվային ծրագրի համար, որպեսզի հնարավոր լինի կիսել սեփական մշակույթն ու լեզուն: Ես կենտրոնանում եմ ընթերցանության վրա, նամակի ու հայերեն բառերի արտաբերման վրա, ինչպես նաեւ կիսվում եմ հայկական մշակույթի վերաբերյալ տեղեկություններով տարրական դասարաններում»,- նշել է Գեւորգյանը: