Ուկրաինան, ինչպես և Հայաստանն ու բոլոր հետխորհրդային պետությունները, արժանի են իրական անկախության` ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևմուտքից, իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի ամերիկահայ երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը։
«Ուկրաինան, ինչպես և Հայաստանն ու բոլոր հետխորհրդային պետությունները, արժանի են իրական անկախության` ինչպես Ռուսաստանի ազդեցությունից, այնպես էլ արևմտյան ռազմավարական և շուկայական մանիպուլյացիաներից»,– գրել է Թանգյանը։
Իր գրառման տակ Թանգյանը «եվրամայդանի» լուսանկար է տեղադրել։
Նոյեմբերի 21–ից ցուցարարները չեն դադարեցնում Կիևում բողոքի ակցիաները` ԵՄ–ի հետ ասոցացման դադարեցման վերաբերյալ իշխանությունների որոշման պատճառով։
Նովոստի–Արմենիա