Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի միջոցով թուրքական համալասարաններին գրություն է ուղարկել՝ պահանջելով Հայկական հարցի շուրջ աշխատող ուսանողների, ասպիրանտների անունները, նրանց աշխատանքների վերնագրերը եւ նրանց հետ կապ հաստատելու միջոցները։
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթին հայտնի է դարձել, որ Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուի պահանջով գրություններ է ուղարկվել թուրքական համալսարաններ՝ պարտադրելով ներկայացնել Հայկական հարցի վերաբերյալ աշխատություն գրող ուսանողների, ասպիրատների եւ այլ գիտաշխատողների աշխատությունները, դրանց վերնագրերը եւ այդ անձանց անձնական տվյալներն ու կապ հաստատելու միջոցները։
Թուրքական պատմագիտական ընկերության պատասխանատուն «Ակոս»-ի հարցին ի պատասխան, նշել է, թե քանի որ Թուրքիան պաշտոնապես չի ընդունել Ցեղասպանությունը, 1915-ը որպես ցեղասպանություն ընդունող ուսանողները կրթաթոշակ չեն կարող ստանալ։