Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեկտեմբերի 12-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Եղիա աբեղա Խաչատրյանը` ուխտազանցության եւ եկեղեցականին անհարիր ընթացքի համար:
Տեր Եղիա աբեղա Խաչատրյանի հարցը քննության է առնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գործող Կարգապահական հանձնախմբի կողմից եւ ներկայացվել կարգալուծության:
Այսուհետ կարգալույծ եկեղեցականը դասվում է աշխարհականների շարքը` Արմեն Խաչատրյան ավազանի անունով: