Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները պահանջել են, որ Թուրքիան չընդգրկվի Եվրամիության կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
«Մենք հանդիպել ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, քննարկել ենք, թե ինչ միջոցառումներ են սպասվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Մենք նաեւ ներկայացրել ենք մեր պահանջները, մասնավորապես Ցեղասպանության ժխտման քրեականացման օրենքի հարցով»,- ասել է Թորանյանը: Նրա խոսքով, Օլանդը իր համաձայնությունն է հայտնել պահանջների կապակցությամբ:
Արա Թորանյանը նաեւ հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստան կայցելի 2014թ. մայիսի 12-ին: