Հունվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն Լեհաստանում առանց աշխատանքի հատուկ թույլտվության 6 ամիս աշխատանքային գործունեություն ծավալել: Այդ մասին հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը:
Լեհաստանի աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության նախարարությունը այս փոփոխությունը ստորագրել է` երկրում ազատ աշխատելու թույլտվությունը տարածելով նաեւ Հայաստանի քաղաքացիների վրա: Մինչ այդ նման իրավունքից օգտվում էին ուկրաինացիները, բելառուսները, ռուսները, վրացիներն ու մոլդովացիները: