Հայ օգնության ֆոնդը «Այո» անվնումով նոր բարեգործական ծրագիր է մեկնարկել, որը մշակվել է Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդների համատեղ ջանքերով: Այս մասին գրում է «The Armenian Reporter»-ը: Նախագծի նպատակը տեղի խնդիրների լուծումը մինչեւ վերջ հասցնելն է եւ այդկերպ պատասխանատվություն վերցնելը, որպեսզի Հայաստանը դառնա լավագույն տեղն ապրելու համար եւ կրճատվի արտագաղթը:
Այս նախագծով հայաստանցիները հրավիրում են սփյուռքահայերին մասնակցել երկրի պետական շինարարությանը՝ հասարակ նախագծերին աջակցելու տեսքով: Նախագծի կայքը տեղի խնդիրների համար յուրահատուկ կառավարվող լուծումներ է պարունակում, որոնք առաջարկվում են երիտասարդ հայերին: Սփյուռքահայերը կարող են ուսումնասիրել ընթացիկ նախագծերը եւ ընտրել նրանք, որոնց կցանկանային աջակցել: