Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի ամենամեծ շրջանը հանդիսացող Բոտկիրկայում տեղադրվելու է Օսման Թուրքիայում ցեղասպանության ենթարկված հայերի եւ ասորիների հիշատակին նվիրված հուշարձան։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, Ստոկհոլմում ապրող ասորական միությունների «Սեյֆոի կոմիտեի» պահանջով Բոտկիրկայի քաղաքապետարանում քվեարկություն է եղել, որի ընթացքում քաղաքային խորհրդի անդամներից 54-ը կողմ, 5-ը՝ դեմ արդյունքով թույլատրվել է տեղադրել հայերի եւ ասորիների ցեղասպանության հուշարձան։
Քվեարկությունից առաջ քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնել ադրբեջանցիները եւ թուրքերը։
Նշենք, որ Շվեդիան Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչել է 2011-ին։