Ամերիկայի հայ համայնքի առաջնորդները ողջ Միացյալ Նահանգներից հավաքվել էին Հարավային Քալիֆորնիայում, որպեսզի մեկնարկի «Ամերիկայի Հայ դատի գրասենյակի 2014թ.-ի հեռուստամարաթոնը»՝ ամերիկահայերի հնարավորությունների ընդլայնման համար Հայաստանին պաշտպանելու եւ Հայկական հարցին աջակցելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատ գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հանրային այս արշավի գագաթնակետը կլինի 6-ժամյա համազգային հեռուստամարաթոնի հեռարձակումը հունիսի 1-ին ԱՀԴԳ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Գլենդելի երիտասարդական կենտրոնում արշավի մեկնարկին նվիրված ընդունելության ժամանակ հիմնադրամի նախագահ Քեն Խաչիկյանը, 2014թ.-ի հեռուստամարաթոնի նախագահ Սթիվ Արթինյանը, ԱՄՆ-ի Արեւելյան հատվածի մասնաճյուղի խորհրդի անդամ Ջոշուա Թեւեքելյանը եւ ԱՀԴԳ-ի արեւմտյան շրջանի ղեկավարը Նորա Հովսեփյանը մտքեր փոխանակեցին 2014 թ. հեռուստամարաթոնի կապակցությամբ:
«Քանի որ Անկարան 2015թ.-ի մոտեցմամբ խստացնում է հայոց ցեղասպանության ժխտումը, իսկ Բաքուն իր հարձակումները Արցախի եւ Հայաստանի վրա, ամերիկահայերի համար ինչպես երբեւէ կարեւոր է միասնական լինել իր հայրենիքի ժողովրդի հետ: Ինչպես նշել եմ նախկինում, մենք հայ ազգի երկրորդ բանակն ենք ու շատ հարցերում մեր հայրենիքի պաշտպանության առաջին գիծը Թուրքիայի եւ Ադրբեջանի առավել ագրեսիվ կառավարությունների դեմ»,- նշել է Քեն Խաչիկյանը: