Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը հայտարարել է, թե է, սուտ են այն տեղեկությունները, թե Թուրքիայում Հայկական հարցի շուրջ ուսումնասիրություն իրականացնողներին հաշվառում են։
Թուրքական Sabah պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը պատասխանել է Թուրքիայում Հայկական հարցի շուրջ գիտական աշխատանքներ իրականացնողներին հաշվառելու եւ նրանց տվյալները հավաքելու հետ կապված գրավոր հարցադրմանը։
Փոխվարչապետ Առընչը պնդել է, թե սուտ են այն տեղեկությունները թե Թուրքական պատմագիտական ընկերությունը հաշվառում եւ հավաքում է Հայկական հարցով զբաղվողների տվյալները։ Նա նշել է, թե Թուրքական պատմագիտական ընկերության գլխավորությամբ տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների ժողովածուի ստեղծման աշխատանքներ եւ այդ աշխատանքներին մյուսներին էլ հրավիրելու համար անհրաժեշտ եղել Հայկական հարցի շուրջ աշխատանքներ իրականացնողների տվյալները։