Մոսկվայի Սոլյանկա փողոցում գտնվող պատկերասրահում բացվել է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»ցուցադրությունը՝ նվիրված 90-ամյակին, որտեղ կարելի է տեսնել նրա ֆիլմերն ու ձեռքի աշխատանքները:
«Այս ցուցադրությունն յուրահատկ է դրանով, որ այստեղ ներկայացված են ոչ միայն իրեր, որոնք կապված են Փարաջանովի կյանքի և արվեստի հետ։ Սա նաև ժամանակակից նկարիչ Կատի Բոչավարի հայացքն է ռեժիսորի աշխատանքին և գեղարվեստական տարածքին, որը կապված է այլ մարդկանց հետ, նրա ավանդույթները շարունակողների հետ»,- պատմել է РИА Новости-ին ցուցադրության կազմակերպիչ Վյաչեսլավ Շմիրովը։
Yerkir.am