Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ը Գերմանիայում հանդես կգա համերգներով:
Yerkir.am-ի հետ զրույցում Դաբաղյանը նշեց, որ համերգով հանդես է գալու գերմանական 5 քաղաքում:
«Եկեղեցիներում կատարելու եմ Կոմիտաս, Մակար Եկմալյան, ինչպես նաև հայ հոգևոր երաժշտություն` երգեհոնի նվագակցությամբ: Համերգների նախաձեռնողը ոչ թե հայկական համայնքն է, այլ գերմանացիները: Սա նորմալ է, քանի որ նրանց մեջ կան մեծ թվով մարդիկ, որոնք դատապարտում են Ցեղասպանությունը»,- ասաց Դաբաղյանը:
Yerkir.am