Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։
Թուրքիայի պատմամշակութային հուշարձանների 3D վիրտուալ տուրերի նախագծմամբ հայտնի թուրքական 360Ttr.com կայքը ներկայացրել է նաեւ Անիի Մայր տաճարի 3D տուրը։
Անիի Մայր տաճարի ներսից եւ դրսից 9 կետից արված լուսանկարներից ստացված վիրտուալ տուրի ընթացքում կարելի է մկնիկի օգնությամբ մանրակրկիտ նայել եկեղեցին եւ նրա շրջակայքը, այդ թվում հնարավոր նաեւ խոշորացնել կամ փորքացնել կադրերը։
Նշենք, որ Անիի Մայր տաճարը կառուցվել է 1001-1010 թվականներին, Գագիկ Բագրատու օրոք, Կատրամիդե թագուհու անմիջական հովանավորությամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am