Ստամբուլի Շիշլի թաղամասում հավաքված ադրբեջանցիներից եւ թուրք ազգայնականներից բաղկացած մոտ 20 հոգանոց խմբի անդամները հակահայկական ակցիա են արել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ին, Շիշլիի մզկիթի մոտ Խոջալուի իրադարձությունների հիշատակման անվան տակ (Շիշլիում է գտնվում հայկական «Ակոս»-ի խմբագրությունը-խմբ.) հավաքվել են մի խումբ ադրբեջանցիներ եւ թուրք ազգայնականներ։
Հավաքված մոտ 20 հոգանոց խմբի անդամները ցանկացել են երթով շարժվել դեպի Թաքսիմի հրապարակ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել։ Այդ ընթացքում խմբի անդամները պարզել են հայերի հանդեպ թշնամանք պարունակող ռասիստական պաստառներ՝ «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը» գրությամբ։
Թուրքական իշխանությունների կողմից նման ռասիստական ակցիան թույլատրելու փաստը մեծ աղմուկ է բարձրացրել սոցկայքերում։