Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն այսօր՝ փետրվարի 27-ին, նախաձեռնել էր արդեն ավանդական դարձած երթ` նվիրված Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են հասարակական կազմակերպության լրատվական բաժնից:
Երթի մասնակիցները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդում գտնվող սումգայիթյան զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Կազմակերպության նախագահ Գեւորգ Մելքոնյանը իր ելույթում նշեց, որ ձեւավորում են նոր շարժում, որի նպատակն է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին ներկայացնել Սումգայիթի ցեղասպանության ճանաչման եւ ոճրագործներին դատապարտման պահանջ, քանի որ կատարվածը համապատասխանում է 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: