Հայաստանի երիտասարդկան սիմֆոնիկ նվագախումբը կստանա պետական կազմակերպության կարգավիճակ: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նոր ոչ կոպերցիոն կազմակերպության հաշվին կփոխանցվի 80 մլն դրամ:
Սերգեյ Սմբատյանի ղեկավարած երիտասարդական նվագախումբը ստեղծվել է 2005-ին՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ: Նվագախումբը ելույթ է ունեցե ու ունենում Հայաստանում ու արտերկրում՝ նվաճելով հանդիսատեսի համակրանքը: