газета армян России
RSS Русский   Հայերեն            
քաղաքականությունpolitics
Դիարբեքիրի Սուրի քաղաքապետարանի շենքի վրա փակցվել է 4 լեզվով ցուցանակ։
Հունաստանի խորհրդարանի նախագահ Էվանգելոս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի անդամներն փետրվարի 25-ին հանդիպել են Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակության հետ:
Առաջին համաշխարհային պատերազմը մեկ դար անց եվրոպական պայքարից հեռու ստվեր է նետում: Ժառանգությունը երկու ճգնաժամերն են, որոնք դեռ բարդացնում են միջազգային հարաբերությունները՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտություն ու Հայող ցեղասպանություն, գրում է «France-Presse»-ն իր հոդվածում:
Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչմա ...
Ստամբուլի Շիշլի թաղամասում հավաքված ադրբեջանցիներից եւ թուրք ազգայնականներից բաղկացած մոտ 20 հոգանոց խմբի անդամները հակահայկական ակցիա են արել։
Ուրուգվայի հայ համայնքն ուղիներ է փնտրում տեղում Հայոց ցողասպանության թանգարան ստեղծելու համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը, Ուրուգվայի կառավարությունը թույլատրել է թանգարան կառուցել, և համայնքը ներկայում միջոցների հայթայթման խնդրով է զբաղված: «Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու գործն ընթացքի մեջ է: Հայ համայնքը միջոցներ է փնտրում տարածքի և կառուցման աշխատանքների համար: Հնարավոր է` դիմենք Ուրուգվայի ...
Հայաստանն ու սփյուռքահայությունը պետք է ավելի ակտիվ և իմաստուն քաղաքականություն վարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, կարծում է քաղաքագետ, «Նորավանք» հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը։
Ուկրաինայի Գերագույն ռադան «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակել, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Դինքի ընտանիքի փաստաբանները նոր դատական հայց են ներկայացրել։
Ստամբուլի հայաբնակ Բաքըրքյոյի շրջանում ապրող հայերի քվեները առաջիկա ՏԻՄ ընտրություններում ստանալու համար բոլոր կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մոտ 20 հազար հայ ընտրող ունեցող Բաքըքյոյի շրջանում մարտի 30-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից առաջ թե իշխող «Արդարություն եւ զարգացում» թե ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում» եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։
Թուրքիայում մոտեցող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հերթական հայ կինն է ներկայացվել քաղաքապետի թեկնածու։
Թուրքիայում նախարարների խորհուրդը ներկայացրել է Թուրքիա մուտք գործելու համար սահմանին վիզա ստանալու ենթակա 89 երկրների ցանկը, որոնց մեջ է նաեւ Հայաստանը։
Կոնգրեսական Ադամ Շիֆը՝ «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության եւ արդարության ակտ» բանաձեւի համահեղինակը, մարտի 3-ին Կոպիտոլիումի բլրին միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում ԱՄՆ-ի օգնությանը, հայտնում է Asbarez-ը:
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:










 
  Яндекс цитирования



Загрузка...