газета армян России
RSS Русский   Հայերեն            
ՍփյուռքDiaspora
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Փետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:
Ըստ «Ակօս»-ի` Քադըքոյի Արամյան-Ունջույան տարրական դպրոցի ուսուսչուհի Եվգինե Ինջիդուզենը հայերեն բանաստեղծությունների գիրք է հրատարակել: Ինջիդուզենը Արամյան-Ունջույան տարրական դպրոցի տնօրեն Լերնա Քարաքութուքի հետ այցելել է «Ակօս»-ի խմբագրություն և հայտնել, որ ուրախ է հրատարակել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մայրենի լեզուն երեխաների համար ավելի սիրելի կդարձնեն:
Սևան Նիշանյանը իր ֆեյսբուքյան էջում, որը ղեկավարում է նրա ընկեր Ալի Նեսինը, գրել է. «Սևան Նիշանյանի փաստաբանը զանգեց ու ասաց, որ տրամադրությունը բավական բարձր է: Փակ բանտ տեղափոխվելու պատմությունը հետևյալն է` բաց բանտում գտնվելու ժամանակ  պետական պաշտոնյայի իբր վիրավորելու մեղադրանքով` բանտի տնօրինությունը նրան դատապարտել է: Ըստ տնօրինության` նա, ով դատապարտվում է տնօրինության կողմից, ենթարկվում է 6 ամիս փակ բանտում անցկացնելու պատժին: Այսինքն` պատժին պատիժ է գումարվում: Հակաճառելու դեպքում 6 ամիսը ...
Մոսկվայում փետրվարի 28-ին հարգել են Սումգայիթի ջարդերի հայ անմեղ զոհերի հիշատակը: Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում պատարագ է մատուցվել 1988թ. Ադրբեջանի ԽՍՀ-ում փետրվարի 27-29-ին իրենց տներում անմարդկային ջարդերի զոհ դարձած հարյուրավոր անմեղ հայերի հիշատակին, նաեւ ծաղկեպսակներ են դրել:
Փետրվարի 26-ին Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Վիլնյուսում ներկայացվեց ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: Միջոցառմանը, որին ներկա էին Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, զինվորականներ և հայ համայնքի անդամներ, բացման խոսքով ելույթ ունեցավ Լիտվայի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, հայտնի ռեժիսոր Գիտիս Լուկշասը, ով նշեց, ...
Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության ...
Թուրքիայում զավեշտները շարունակվում են. այս անգամ Ստամբուլի դատախազներից Մուրադ Ինամը Դինքի սպանության հետ կապված մի նյութի հրապարակման  համար հետաքննություն է սկսել հայկական «Ակոս» թերթի եւ մի շարք թուրքական լրատվամիջոցների դեմ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսօր՝ փետրվարի 28-ին, Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին եւ խոսել Վիրահայոց թեմի եւ հայ համայնքի եկեղեցական հարցերի մասին:
Պրահայում փետրվարի 27-ին, Չեխիայի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։
Մարսելում հայկական թեմական տաճարում մարտի 2-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ.-ին հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի եւ ծաղկեպսակների դրման արարողություն կանցկացվի: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
NEWS.am-ը զգալի կրճատումներով  ներկայացնում է սինգապուրյան «Today» թերթում հրապարակված հոդվածը միջնադարյան Անի քաղաքի մասին, որն այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Parisien» թերթում հրապարակված հոդվածը ֆրանսիական Դիմադրական  շարժման մասնակցի՝ Արսեն Չաքրյանի մասին, ով վերջին ողջ մնացածն էր Մանուշյանի հակաֆաշիստական հայտնի խմբից:










 
  Яндекс цитирования



Загрузка...