газета армян России
RSS Русский   Հայերեն            
Ռուսաստան
Սոչիի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր, փայլուն գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան ելույթ է ունեցել Էդգար Հակոբյանի ջութակի կախարդական հնչյունների ներքո: Նա մասնակցել է Մոսկվայի «Лужники» փոքր մարզադահլիճում կայացած 2014 թվականի Օլիմպիական չեմպիոնների յուրօրինակ գալա-համերգին:
Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարյովան։
Ռուսաստանում վթարված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում կլինի մինչեւ մայիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ Սահմանային վարչության սպաների և անձնակազմի, Հայաստանում ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի հրամանատարության և անձնակազմի, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և հանրապետությունում ռուս հայրենակիցների ներկայացուցիչների համար տոնական  համերգ կանցկացվի փետրվարի 20–ին Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ում։
Ռուսաստանաբնակ Գարիկ Վարդանյանը դարձել է նռան շոկոլադե կոնֆետների գյուտարարն ու արտադրության իրավունք ունեցողը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա պատմեց, թե ինչպես է մտահղացել նուռի կոնֆետների մասին, եւ ինչպիսի ապագա է տեսնում իր ստեղծած կոնֆետների համար։ Վարդանյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
ՌԴ Պերմի երկրամասում ադրբեջանցի Էլդանիս Մամեդովը եւ Ազար Աքբարովը դատապարտվել են երկարամյա ազատազրկման՝ Սոլիկամսկի ճարտարապետ Օլգա Կարապետյանին սպանելու համար: Առաջինը խիստ ռեժիմի գաղութում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, երկրորդը՝ 23:
Մոսկվայի Սոլյանկա փողոցում գտնվող պատկերասրահում բացվել է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»ցուցադրությունը՝ նվիրված 90-ամյակին, որտեղ կարելի է տեսնել նրա ֆիլմերն ու ձեռքի աշխատանքները:
Մոսկվայի «Սպարտակը» ծրագրել է իր նոր՝ «Օտկրիտիե Արենա» ստադիոնում տեղադրել թիմի լեգենդար ֆուտբոլիստների արձանները: Ստադիոնի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Շիլոն պատմել է, որ տեղադրվելու է նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի արձանը:
Ռուսաստանի հայերի միության նիստերի դահլիճում «Հայ մշակույթի բարեկամները» ծրագրի շրջանակներում տեղի կունենա Վիկտոր Կոնոպլեւի «Հայաստանը որպես սիրո վիճակ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 19:00-ին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը որոշել է Գյումրիում ռազմապատմական թանգարան ստեղծել:
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Երևանում Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին` Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։
Նախօրեին ռուսական պետական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվել է Միխայիլ Ժեբրակի «Հայկական Մոսկվա»  («Москва армянская») հաղորդումը:
Ռուսական Logos Film Company զբաղվում է Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմի նկարահանման նախապատրաստմամբ: Վերջինս տասնյակ տարիներ առաջ Երեւանում փրկել է ջուրն ընկած տրոլեյբուսի ուղեւորներին, հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Անվանի հայ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան 90–ամյակին նվիրված երեկո կանցկացվի փետրվարի 6–ին Մոսկվայի Գրողների կենտրոնական տանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։
Այս տարվա հունվարի 23-ին Միացյալ Նահանգների իշխանությունները արցախյան հակամարտության կողմերին կոչ էին արել զերծ մնալ բռնություններից եւ կենտրոնանալ հակամարտության խաղաղ լուծման ջանքերի վրա:










 
  Яндекс цитирования



Загрузка...