газета армян России
RSS Русский   Հայերեն            
Ռուսաստան
Բյուրականի աստղադիտարանում Հայաստան բերված երեք աստղադիտակների տեղադրումը թույլ կտա ընդգրկել աստղադիտարանը տիեզերական աղբի միջազգային հսկողության համակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ռուս-հայկական կազմակերպությունների խորհրդակցություն:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այցելել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել:
Երկուշաբթի Երևանի Մոսկովյան–Նալբանդյան–Իսահակյան փողոցների խաչմերուկում «Միացյալ Խաչ» հուշարձան է բացվել, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։
Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել դեկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի Բրյանսկի շրջանի Դյատկովո քաղաքում: Ծեծկռտուքին մասնակցել է 30 մարդ, որի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Մասնակիցներից մեկին վիրավորել էին տրավմատիկ զենքից, երկուսը դանակի հարված էր ստացել, եւս երկուսը տարբեր աստիճանի ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երևանի օրերի անցկացման շրջանակում քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է Մոսկվայի Նիկոլայ Նեկրասովի անվան կենտրոնական ունիվերսալ գիտական գրադարան:
Մոսկվայում Երեւանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ  կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
Ռուսաստանի մայրաքաղաքի Միությունների տան սյունազարդ դահլիճում կայացել է Մոսկվայում Երեւանի օրերի  գալա-համերգը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մոսկվայի կառավարության պաշտոնատար անձանց եւ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամների հետ ներկա է գտնվել համերգին:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաեւ  հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, կնվագակցի համերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին ռուսական մայրաքաղաքում` Մոսկվայում Երևանի օրեր ծրագրի շրջանակում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց նվագախմբի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը:
Նոյեմբերի 24-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում խաչատրյանական տոն է եղել։ Մոսկովյան հանդիսատեսի առջև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Մոսկվայում առաջին անգամ կնշեն հայոց գրերի օրը, այն կհամախմբի հայրենիքից հեռու ապրող հայերին եւ հնարավորություն կտա ավելին իմանալ հայկական հնագույն մշակույթի մասին:  Տոնի առանցքային իրադարձությունը կդառնա Մատենադարանի հնագույն ձեռագրերի ցուցադրությունը:  Բացի դրանից, հյուրերին կպատմեն  Մեսրոպ Մաշտոցի (361-440թթ.) մասին:
Նոյեմբերի 26-29-ը Մոսկվայում անցկացվելու են Երևանի օրեր, հաղորդում է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության կայքը։
Ռուսական արվեստի երեւանյան թանգարանում, «Մկրտության սրբապատկեր» տեղեկատվական-լուսավորչական ծրագրի շրջանակներում, օրերս տեղի կունենա «Մկրտության սրբապատկեր՝ պատմության մեջ եւ մեր օրերում» շարժական ցուցահանդեսը։










 
  Яндекс цитирования



Загрузка...