RSS   Русский   Հայերեն            
հասարակությունsociety
Շվեյցարիա-Հայաստանի միավորումը վերլուծության է ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  որոշումը Դողու Փերինչեքի գործով միջազգային հասարակական իրավունքի բնագավառում փորձագետների եւ շվեյցարական քրեական իրավունքի մասնագետներ հետ միասին ու կազմել է փաստաթուղթ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության ու ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավարին, Շվեյցարիայում ՄԻԵԴ ներկայացուցչին՝ կոչ անելով բողոքարկելով որոշումը:
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2014 թվականին նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
Ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիշար Գալիանոն մարտի 5–ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին նվագախմբի մամուլի ծառայությունից։
Հայոց ցեղասպանության թեմայով 3-6–րոպեանոց խաղարկային և վավերագրական ֆիլմերի լավագույն սցենարների մրցույթ կանցկացի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։
«Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ հայտարարել են սցենարական մրցույթ։
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) դատական հայց է ներկայացնելու օրեր առաջ «Ակոս» պարբերականի խմբագրության դիմաց «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը» պաստառը պարզողների դեմ։
Այս տարի Սուրբ Ղեւոնդյանց քանահաների տոնին Բուլղարիայի Հայոց Թեմի պատմության մեջ առաջին անգամ նշվել է քահանաների տոնը, ինչպես նաեւ աննախադեպ էր նրանով, որ Եվրոպայի մեջ առաջին անգամ երկու տարբեր թեմեր միասին տոնեցին այս գեղեցիկ տոնը, հաղորդում է «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքը:
Սոչիի Օլիմպիադայի ոսկե մեդալակիր, փայլուն գեղասահորդ Ադելինա Սոտնիկովան ելույթ է ունեցել Էդգար Հակոբյանի ջութակի կախարդական հնչյունների ներքո: Նա մասնակցել է Մոսկվայի «Лужники» փոքր մարզադահլիճում կայացած 2014 թվականի Օլիմպիական չեմպիոնների յուրօրինակ գալա-համերգին:
Փետրվարի 23-ին  Բեյրութի Սուրբ Նշան Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ նվիրված՝ Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:  Սուրբ պատարագից հետո եկեղեցում ժողովրդին դիմեց  Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը:
Սովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով, կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ` խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:
Սենատոր Ջոն Մակքեյնը վառ օրինակ է, թե ինչպես են Միացյալ Նահանգների պաշտոնյաները շատ հաճախ սխալ գնահատում արտաքին ճգնաժամերը, համարելով, որ որևէ երկրում ժողովրդավարություն հաստատելու լավագույն միջոցը ԱՄՆ-ի կողմից զանգվածային ռմբակոծությունն ու ներխուժումն է:
Փետրվարի 23-ին Վաշինգտոնի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում ԱՄՆ արևելյան ափի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ մատուցվեց պատարագ և տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, ինչպես նաև ամերիկահայ համայնքի հարյուրավոր անդամներ:
Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարյովան։
ժամանակակից հայ քանդակագործների «Էմանացիա» խորագրով ցուցահանդեսն է բացվել փետրվարի 25–ին Հայաստանի նկարիչների միությունում։ Ցուցահանդեսին, որը կտևի շուրջ մեկ շաբաթ, ներկայացված են հինգ հայ երիտասարդ քանդակագործներ Աշոտ Գևորգյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Գևորգ Թադևոսյանի և Արգիշտի Հարությունյանի 15 աշխատանքները։
Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդիր ժողովի անդամներ Ադրին Նազարյանն ու Քաչո Աչաջյանը նոր օրինագիծ են առաջարկվել Քալիֆորնիայի դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման վերաբերյալ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:










 
  Яндекс цитирования



Загрузка...