RSS   Русский   Հայերեն            
հասարակությունsociety
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, հանդես կգա որպես Բեյրութի Al Bustan միջազգային 20–րդ փառատոնի պաշտոնական նվագախումբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց երաժշտական կոլեկտիվի մամուլի քարտուղար Մելինե Հակոբյանը։
Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով հուշ-երեկո. հայտնում է apsny.ge-ն:
Մարտի 10-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկին նվիրված ավանդական ընդունելությունը։
Երևանում մարտի 10-ից 15-ը Մոսկվայի տանը Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կենտրոնի մամուլի ծառայությունից։
Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին,Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի ...
«Վաղուց ցանկություն ունեի Հայաստանում համերգով հանդես գալու»,- լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կասը:
«Եվրատեսիլ 2014»–ին հայ կատարող Արամ MP3–ի (Արամ Սարգսյան) երգն ու տեսահոլովակը պաշտոնապես կներկայացվեն մարտի 14–ին, տեղեկացրեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ֆրանսիայի ամենաճանաչելի եւ ամենափայլուն ձայներից մեկը՝ Պատրիսիա Կաասը, մարտի 9-ին ներկայացավ հայ հանդիսատեսի առջեւ:
Վերնագիրը փոխառել եմ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսից, եթե չեմ սխալվում, Նուրեդդին Սևինի թարգմանությամբ. հրեա վաշխառու Շեյլոկն ասում է` քանի որ հրեա եմ, հա՞…
Քալիֆորնիա նահանգի Նորթրիջ քաղաքում Հայկական հետազոտությունների համալսարանի ծրագիրը կազմակերպում է կոնֆերանս Հայոց ցեղասպանությունից փրկվածներիբ եւ ջուլհակությանը վերաբերող թեմայով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Հովիաթթի անվան գրադարանի կոնֆերանսների դահլիճում Հայ գորգագործների միության եւ Լոս-Անջելեսի միավորված հայկական խորհրդի աջակցությամբ:
Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:
Հալեպում մարտի 8-ի առավոտյան, հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ն (Արամ Սարգսյան), ով Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, համերգային շրջագայությունը կսկսի Ռուսաստանից։










 
  Яндекс цитирования



Загрузка...