газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԹուրքիաTurkey
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցի նախօրեին՝ հունվարի 25-ին եւ 26-ին, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության, որոնք կազմակերպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը: Ցույցեր տեղի են ունեցել Փարիզում, Մարսելում, Լիոնում ու Մոնպելյեում:
Թուրքական մամուլում սկսել են կրկին հրապարակել 2 տարի առաջ «Մշակույթի եւ արվեստի մեծ մրցանակ»-ի հանձնման ժամանակ Թուրքիայի վարչապետի կողմից Արա Գյուլերին լուսանկարելու լուսանկարները, երբ լրատվամիջոցները հայտնեցին, որ Արա Գյուլերը առողջական խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։
Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու համար արդեն շատ ուշ է, հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի օդանավը հունվարի 27-ին, ժամը 15։00-ին վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողայի օդանավայկայանում։
Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանը (Robert Guediguian) իր նոր կինոաշխատանքում կանդրադառնա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքներին: Ֆիլմում ներգրավված են ֆրանսահայ դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, այլք: Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ ֆրանսահայ ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը պատմեց, որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Տորոնտոյում ապրող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Weekly»-ում:
NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը 106-ամյա հայուհու մասին, ով փրկվել է Թուրքիայում հայերի դեմ իրագործած ցեղասպանությունից:հոդվածը գրվել է Եվրոպայի հինգ խոշորագույն թերթերի հատուկ նախագծի շրջանակներում, որոնք ներկայացնում են Առաջին Համաշխարհային պատերազմի քիչ ականատեսների հարցազրույցները:
Հայոց ցեղասպանության թեման Քալիֆորնիա նահանգում ուսումնական ծրագրի մեջ ներառելու բերաբերյալ օրինագիծը, որն առաջ էր քաշվել նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ադրիան Նազարյանի կողմից, եւս մոկ խոչընդոտ է հաղթահարել ընդունման ճանապարհին: Այս անգամ օրինագիծը միաձայն ընդունվել է Հատկացումների հանձանժողովի կողմից. բոլոր 16 անդամները «կողմ» են քվեարկել:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, ԱՄՆ-ի մտավորականության հայտնի ներկայացուցիչ Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:
Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի թեմական  խորհրդի հանձնարարականով Կրասնոդարի հայկական համայնքի տարբեր օղակներ՝ Մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ, ծրագրում են տարաբնույթ հիշատակի միջոցառումներ։ Նպատակները պարզ են և հասկանալի. նախ՝  հասարակության ոչ հայ շրջանակներին իրազեկել 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված մեծագույն  ոճրագործության մասին և ապա՝ հայ երիտասարդներին ու պատանիներին ներշնչել պատմական հայրենիքի կորստյան հետ երբեք չհաշտվելու հաստատակամություն։
Ստամբուլի Ֆաթհիի շրջանի հայկական դպրոցի հարեւանությամբ շենքում հրդեհը խուճապ է առաջացրել այդ պահին դասի գտնվող հայ աշակերտների մոտ։
Հայ փաստաբանների ու իրավաբանների ու «Հիշողություն 2000» ասոցիացիայի պատվիրակությունը հանդիպել է Փարիզում Շվեյցարիայի դեսպանատան առաջին խորհրդական Ալեն Հաշենի ու դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Սելին Սկուարատիի հետ, փոխանցում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հայաստանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել թուրք պրոֆ. Հասան Օքթայի հայաստանյան այցը, որի ժամանակ նա լուսանկարվել է  մատերով «Գորշ գայլերի» նշանը արած եւ այն տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։ Ով է Հասան Օքթայը եւ ինչ է նշանակում «Գորշ գայլերի» նշանը։ Այս հարցերը NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է օրեր առաջ հիվանդանոց տեղափոխված ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին եւ առողջություն մաղթել:
Անցած չորս տարում Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին կայացած ասուլիսում՝ պատասխանելով Թուրքիայի դիրքորոշման եւ Ահմեդ Դավութօղլուի՝ Հայաստան կատարած այցի մասին հարցին:










 
  Яндекс цитирования



Загрузка...