газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԹուրքիաTurkey
Շվեյցարիա-Հայաստան միավորման պատվավոր նախագահ Սարգիս Շահինյանն անպատասխանատու է անվանել շվեյցարական Վալե կանտոնի պետական խորհրդի անդամ Օսկար Ֆրեյզինգերի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է շվեյցարական «Le Matin»-ը:
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Դեվալ Պատրիկի առաջ քաշած թեկնածությունն Առաջին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնում մերժվել է նահանգային խորհրդի կողմից՝ Հայոց ցեղասպանության ժխտման կապակցությամբ հակասությունների պատճառով:
Ըստ Agos-ի՝ Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը Հայաստանի հին մայրաքաղաքներից` Անիի ավերակների մասին լուսանկար է հրապարակել և հայտնել, որ այնտեղ իբր առաջինը բնակություն են հաստատել Սաքայի թուրքերը, և որ Անին հայտնի է իր մզկիթներով: Հոդվածում ընդհանրապես չի նշվում Անիի` հայկական լինելու մասին:
Ստամբուլի քաղաքացիական գործերով 18-րդ դատարանը բավարարել է «Աշխատավորական» կուսակցության հայցն ընդդեմ Ստամբուլ հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշի։
Թուրքական հայտնի լրատվական կայքերից Haberler-ը ռուս լուսանկարչի գործեր է հրապարակել, որոնք արվել են 100 տարի առաջ տարբեր երկրներում, այդ թվում, ըստ Haberler-ի, կան նաև Թուրքիայի տարածքում արված լուսանկարներ:
Հարավային Ամերիկայի հայ համայնքը Արգենտինայում եւ Ուրուգվայում շարք հանդիպումներ է կազմակերպել Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման կապակցությամբ:
Կանադայի Հայկական ազգային կոմիտեն կազմակերպել է հանդիպում Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լենարի հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպումը կազմակերպել է ԿՀԱԿ-ը եւ նպատակ ուներ Շվեյցարիայի դեսպանին ներկայացնել, թե որքան կարեւոր է, որպեսզի այդ երկրի կառավարությունը իրագործի իր իրավունքը՝ բողոքելու ՄԻԵԴ որոշումը՝ կապված Փերինչեքի գործի շրջանականերում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հետ:
Ստամբուլի Շիշլիի շրջանի փոխքաղաքապետ Վազգեն Բարընը հայտարարել է, թե հավատում է, որ  առաջիկա ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ է ընտրվելու  ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից առաջադրված Մուսթաֆա Սարըգյուլը։
Դիարբեքիրի բաց բանտի կալանավորները, քարի մշակման ծրագրի շրջանակներում, այցելել են Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի։
Մարդ, ով հորեղբոր՝ Հրանտ Դինքի սպանությունից երեք ամիս անց գրել է հետևյալ հոդվածը.
Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարում իր որդուն ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը:
Օրեր առաջ Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին Թորբալը փակ բանտից շտապ տեղափոխել էին Թուրքիայի ամենավատ համբավ ունեցող Բուջա փակ բանտը այն բանի համար, որ նա նամակում հայտնել էր, որ բանտում գողացել են իր վարկային քարտերը: Նիշանյանին խորհուրդ էին տվել դիմել բանտի տնօրենին, բայց օգնելու փոխարեն նա նախընտրել էր հեգնել` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք քարտ ունեցել ես, թե՞ ոչ:
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 145-ամյակի առթիվ Կ.Պոլսում լույս տեսնող «Ակօս»-ը հրատարակել է հոդված, որում գովաբանել է Թումանյանին, ինչպես նաև նրա գործերը: Թերթն անդրադարձել է նաև Վերնատան ստեղծման պատմությանն ու հետագա ճակատագրին, հրապարակել Թումանյանի «Բարեկենդան», «Մի կաթիլ մեղրը»  ստեղծագործությունները` թուրքերեն թարգմանությամբ:
Թուրքիայում «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության կողմից Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանում ՏԻՄ ընտրություններին ավագանու թեկնածուներ  առաջադրված 2 հայ թեկնածուներ Ներսես Երեմյանը եւ Էլմաս Կիրակոսը Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում խոսել են իրենց մասին։










 
  Яндекс цитирования



Загрузка...