газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԹուրքիաTurkey
Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանության գործով որպես սպանության ուղղորդող մեղադրվող Էրհան Թունջելը ազգությամբ հայ է։
Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանի դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը։ Այս մասին մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Թուրքական մամուլը փետրվարի 28-ին հաստատել է պատմական Զերզիֆան ամրոցում հնագետների կողմից հայերի զանգվածային գերեզման գտնելու տեղեկությունը:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Ըստ «Ակօս»-ի` Քադըքոյի Արամյան-Ունջույան տարրական դպրոցի ուսուսչուհի Եվգինե Ինջիդուզենը հայերեն բանաստեղծությունների գիրք է հրատարակել: Ինջիդուզենը Արամյան-Ունջույան տարրական դպրոցի տնօրեն Լերնա Քարաքութուքի հետ այցելել է «Ակօս»-ի խմբագրություն և հայտնել, որ ուրախ է հրատարակել այնպիսի ստեղծագործություններ, որոնք մայրենի լեզուն երեխաների համար ավելի սիրելի կդարձնեն:
Սևան Նիշանյանը իր ֆեյսբուքյան էջում, որը ղեկավարում է նրա ընկեր Ալի Նեսինը, գրել է. «Սևան Նիշանյանի փաստաբանը զանգեց ու ասաց, որ տրամադրությունը բավական բարձր է: Փակ բանտ տեղափոխվելու պատմությունը հետևյալն է` բաց բանտում գտնվելու ժամանակ  պետական պաշտոնյայի իբր վիրավորելու մեղադրանքով` բանտի տնօրինությունը նրան դատապարտել է: Ըստ տնօրինության` նա, ով դատապարտվում է տնօրինության կողմից, ենթարկվում է 6 ամիս փակ բանտում անցկացնելու պատժին: Այսինքն` պատժին պատիժ է գումարվում: Հակաճառելու դեպքում 6 ամիսը ...
Թուրքիայում զավեշտները շարունակվում են. այս անգամ Ստամբուլի դատախազներից Մուրադ Ինամը Դինքի սպանության հետ կապված մի նյութի հրապարակման  համար հետաքննություն է սկսել հայկական «Ակոս» թերթի եւ մի շարք թուրքական լրատվամիջոցների դեմ։
Պրահայում փետրվարի 27-ին, Չեխիայի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։
NEWS.am-ը զգալի կրճատումներով  ներկայացնում է սինգապուրյան «Today» թերթում հրապարակված հոդվածը միջնադարյան Անի քաղաքի մասին, որն այսօր Թուրքիայի տարածքում է գտնվում:
Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության ասորի պատգամավոր Էրոլ Դոռան Թուրքիայի քաղաքացիության  մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկով օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել երկրի խորհրդարան։
Պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Հայաստանի եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին Թորբալըի թեթեւ ռեժիմով բաց բանտից տեղափոխել են ավելի խիստ ռեժիմով փակ բանտ։
Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ- հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: «Արմենպրես»-ին փոխանցմամբ` լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցն, այս մաիսն նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարարին՝ պահանջելով բողոքարկել ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացրած տխրահռչակ որոշումը։










 
  Яндекс цитирования



Загрузка...