газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԹուրքիաTurkey
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Դինքի ընտանիքի փաստաբանները նոր դատական հայց են ներկայացրել։
Ստամբուլի հայաբնակ Բաքըրքյոյի շրջանում ապրող հայերի քվեները առաջիկա ՏԻՄ ընտրություններում ստանալու համար բոլոր կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։ Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ մոտ 20 հազար հայ ընտրող ունեցող Բաքըքյոյի շրջանում մարտի 30-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններից առաջ թե իշխող «Արդարություն եւ զարգացում» թե ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում» եւ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները հայ թեկնածուներ են առաջադրել։
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Թուրքիայում մոտեցող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ հերթական հայ կինն է ներկայացվել քաղաքապետի թեկնածու։
Թուրքիայում նախարարների խորհուրդը ներկայացրել է Թուրքիա մուտք գործելու համար սահմանին վիզա ստանալու ենթակա 89 երկրների ցանկը, որոնց մեջ է նաեւ Հայաստանը։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։
Կոնգրեսական Ադամ Շիֆը՝ «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության եւ արդարության ակտ» բանաձեւի համահեղինակը, մարտի 3-ին Կոպիտոլիումի բլրին միջոցառում կանցկացնի՝ նվիրված Հայոց ցեղասպանության ընթացքում ԱՄՆ-ի օգնությանը, հայտնում է Asbarez-ը:
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Քալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատական կուսակցության կոնգրեսական, «Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն եւ արդարություն» (H. Res. 227) բանաձեւի հիմնական հեղինակ Ադամ Շիֆը այս տարվա մարտի 3-ին Կապիտոլյան բլուրում անցկացնելու է միջոցառում, որը նվիրված կլինի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության զոհերին օգնություն տրամադրելուն ուղղված արշավին, որը նպաստել էր ԱՄՆ-ի կողմից արդեն գրեթե հարյուր տարվա ընթացքում ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության տրամադրման ...
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր մտահոգությունն է արտահայտել 2013 թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` Դողու Փերինչեքի գործով ընդդեմ Շվեյցարիայի կայացրած անընդունելի վճռի առիթով:
Անցյալ տարի հայ հասարակությունը ցնցվեց համացանցում հայտնված Հայոց Ցեղասպանության մասին նոր ֆիլմի` «The Genex»-ի թրեյլերից: Թրեյլերում ընդգրկված դերասանների կազմն ուղղակի ապշեցնում էր. Լեոնարդո Դի Կապրիո, Նատալի Փորթման եւ այլք: Ֆիլմի պաշտոնական կայքում, սակայն, ոչ մի այլ տեղեկություն չկա, բացի այն, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել ֆիլմի ռեժիսոր Արտ Սեւադայի հետ` պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ են նկարահանման ...
Թուրքիայում նոր կազմավորված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ազգությամբ հայ Նվարդ Բաքըրջըօղլուին։
Նախորդ շաբաթ, 98 տարեկան հասակում իտալական Չերկյարա քաղաքում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից վերջինը՝ Սերժիո (Սարգիս) Մուսեգյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է փարիզաբնակ լրագրող Ժան Էքյանը:
Հայաստան այցի շրջանակներում Միջխորհրդարանական Միության Բրիտանական խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլն ու խմբի անդամներ ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը փետրվարի 18-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր։
Թուրքիայում նոր կազմավորված «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններում 12 կնոջ թեկնածություն է առաջադրել։










 
  Яндекс цитирования



Загрузка...