газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԹուրքիաTurkey
Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ը Գերմանիայում հանդես կգա համերգներով:
Գիտնականները, ովքեր զբաղվում են ցեղասպանությունների հարցերով, բաց նամակ են հղել Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետ Սոմարուգային՝ Դողու Փերինչեքի գործի առթիվ:Իրենց նամակում գիտնականները նշում էն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման պատմական ու հայեցակարգային թերությունների մասին:
Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանի գիրքը` «Հոշոտված Հայաստան»-ը թուրքերեն լույս է տեսել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Գիրքը թուրքերեն է թարգմանել «Ակոս» պարաբերականի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: «Հոշոտված Հայաստան»-ը հրատարակել է թուրքական Pencere Yayınları հրատարակչությունը: «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Օզլեմ Էրթանը, անդրադառնալով գրքի թուրքերեն հրատարակությանը, նշել է, որ սա այն աշխատություններից ...
Թուրքիայի երաժշտական խանութների վաճառասեղաններին է հայտնվել «Երգարան.  Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն հավաքածուներից մշակումներ» անունը կրող ալբոմը։
Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Իսրայելի Փեթահ-Թիքվա քաղաքի քաղաքապետ Իցհակ Բրավերմանի հետ: Այդ մասին մասին հայտնել է Իսրայելում «Նոյան տապան» հայկական մշակույթի եւ կրթության կենտրոնի ներկայացուցիչ մենդել Կորսունսկին:
Թուրքիայի Էդիռնե քաղաքում գտնվող եւ նախկինում հայ ընտանիքի պատկանած «Միհրան հանըմի տունը» արժանացել է հայտնի Europe Nostra մրցանակին։
Ստամբուլի հայ ճարտարապետների ցուցահանդեսն այժմ օնլայն հասանելի է Թուրքիայի ճարտարապետության  թանգարանի կայքում:
Թուրք հայտնի գրող Այշե Քուլին հայկական «Ակոս»-ին ուղարկած նամակում մասնակի ներողություն է հայցել իր մտքերը հեռուստաեթերով սխալ շարադրելու համար։
Ստամբուլի Սամաթիա թաղամասում Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ սպանվածի փաստաբանը դատարանին է ներկայացրել դեպքի վայրում հայտնաբերված վիրահատական դանակ եւ պահանջել ներկայացնել այն փորձաքննության։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հայոց ցեղասպանության խնդրի հետ կապված հայտարարությունների նմանություններն ու տարբերությունները NEWS.am-ին մեկնաբանել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Որքան մոտենում է 2015 թվականի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, այնքան ավելի թուրք ղեկավարներն ընկնում են միջազգային հանրության ճնշման տակ՝ իրենց նողկալի անցյալի հետ առերեսվելու և Ցեղասպանությունը ճանաչելու համար: Հատկանշական է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հրապարակային հայտարարություններ հնչեցին եվրոպական երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի Հանրապետության ղեկավարների կողմից:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունները պայմանավորված են 2015 թ.–ին նշվող Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի նկատմամբ ընդհանուր եվրոպական քաղաքականությամբ, կարծում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Ողջ Քալիֆորնիայի ակտիվիստները 2014թ.-ի ապրիլի 7-ին կմիանան Ամերիկայի հայ դատի  գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքին Սակրամենտոյի ամենամյա միջոցառման շրջանակներում: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի  գրասենյակի ԱՄՆ-ի արեւմտյան շրջանի բաժանմունքի մամուլի ծառայությունից:
Հայերը մերժում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին որոշումը Հայոց ցեղասպանության ժխտման հարցի առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Լիբանանում Շվեյցարիայի դեսպան Ռութ Ֆլինթի հետ հանդիպման ընթացքում:
Թուրքիայում կան թեմաներ, որոնց մասին չբարձրաձայնելու  չգրված օրենքներ կան։ Այդ  թեմաներից են Թուրքիայի պատմության մեջ հայերի ունեցած դերակատարումները։










 
  Яндекс цитирования



Загрузка...