RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
վերլուծությունanalytics
Սաթենիկ Ղազարյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում՝ որպես կրտսեր գիտաշխատող, միաժամանակ հանդիսանում է Փարիզի աստղադիտարանի ասպիրանտ: Ուսումնասիրությունները վերաբերում են А և B տիպի աստղերին, նրանց քիմիական բաղադրության փոփոխությանը: Ֆրանսիական CoRoT արբանյակի միջոցով ստացված տվյալներով կատարում է այդպիսի աստղերի սեյսմոլոգիական ուսումնասիրություններ. «Ամիսներ առաջ մեզ հաջողվեց ցույց տալ, որ HgMn աստղերում, որոնք դասակարգվում են՝ որպես B9 տիպի աստղեր, գրանուլյացիա ...
Զրույցս երիտասարդ գիտնական Շահանե Էքսուզյանի հետ սկսվեց հետաքրքիր ձևով. հարցիս, թե արդյոք ինչպե՞ս է վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց ֆինանսական խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում, արդյո՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին, պատասխանեց. «Գիտնականները մարդիկ են, որոնք կիրառում են գիտական մեթոդներ՝ փորձելով ստանալ ավելի խոր հասկացում (понимание), գիտելիքներ բնության մասին» (մեջբերում վիքիպեդիայից): ...
Ներլիբանանյան լարվածությունը հանգրվանային մագլցողականությունից կտրուկ սրացումների անցում է կատարում. սուննի կրոնավորների դեմ կատարված ոտնձգություններ, ձերբակալություններ, քաղաքացիական անհանզանդությամբ բնութագրվող հակազդեցություններ. դրան զուգահեռ՝ Սիրիայից դեպի լիբանանյան տարածքներ կատարվող ռմբակոծումներ, որոնք արժանանում են գերտերությունների ներկայացուցիչների դատապարտումներին:
Կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոյի՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապ դառնալուց շատ չանցած, հայկական և թուրքական լրատվամիջոցները շտապեցին իրենց լսարաններին տեղեկացնել, որ արգենտինացի արքեպիսկոպոսը մի շարք առիթներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը։
Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես  ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական ...
Արամ Ջիվանյանը մի քանի ամիս եղել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ։ Ինչպես հայտնի է, ՀՀ Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականցվող այս ծրագրի ղեկավար մարմնի կազմում ընդգրկված են 9 երիտասարդ, որոնցից երեքը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների երիտասարդ գիտնականների խորհուրդները, 3 հոգի հանդիսանում են բուհական ուսանողական գիտական միավորումների ներկայացուցիչներ և 3 հոգի ներկայացնում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը։ ...
Ես Բրյուսելում կամ Ստրասբուրգում գլխի չընկա, թե ՀՀ իշխանություններն ինչ են անում Հայաստանի Հանրապետություն կոչվող պետական միավորման հետ: Բայց Թուրքիայում գլխի ընկա: Չորս օր ես զբոսնում էի Արեւմտյան Հայաստանի տարածքով եւ իմ ուղղությամբ զգում Թուրքիա կոչվող պետության քմծիծաղը: Նրանք այնտեղ պետություն են ստեղծել: Նրանց չի մտահոգում, որ Մասիսն իրենց կողմից առանձնապես բիբլիական չէ, նրանց հետաքրքիր է Մասիսի տակ ծվարած Բայազետը, որը արդյունաբերական եւ գյուղատնտեսական չափավոր հզորության քաղաք է: Աշխարհի ...
Սիրիական ճգնաժամի ներկա տարողությունը կեդրոնացել է Հալեպ քաղաքի վրա: Հալեպի մարտերը, ըստ երեւույթին, իրենց ճակատագրականությամբ վճռորոշ դեր են ունենալու ոչ թե վարչակարգի պահպանման կամ տապալման առումով, այլ ամբողջ շրջանի հետագա գործընթացները արգելակելու կամ աշխուժացնելու ուղղությամբ: Խոսքը Միջին Արեւելքի Ստալինկրատին վերածված հայաշատ քաղաքի մասին է, որ իբրեւ ռազմական գործողությունների ընտրված վայր վերջերս միայն հայտնվեցավ բախումների կիզակետին : Ճակատագրորոշ մարտերի ժամանակը՝ Հալեպի ուղղությամբ սաստկացված ...
Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների:
Վերջերս անսպասելիորեն աչքովս ընկավ մի չափազանց կարևոր իսլամական փաստաթուղթ, որը խստորեն դատապարտում է թուրքերին` կրոնի քողի տակ հայ քրիստոնյաներին սպանելու համար:
Հայաստան-Ռուսաստան միջնախագահական ձեւաչափով Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման պաշտոնական լրատվությունը արտակարգ որեւէ կետ չէր պարփակում: Այդ լրատվության մեկնաբանությունը շատ պարզ է ու միանշանակ: Ռազմավարական հատուկ գործընկերների միջեւ կայացած հերթական հանդիպումի սահմաններից դուրս չեկող երեւույթ է այն, որ ամփոփվում է հետեւյալ ձեւով.
2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, այս սյունակում կանդրադառնանք այդ հարցերին՝ ներկայացնելով նման պահանջների հիմնավորումը և պատասխանելով հաճախակի հնչող հարցերին:
Ներսիրիական պատերազմի առնչությամբ թուրքական շարժումների տեսանելի բաժինները ամփոփվում են հիմնական մի քանի ուղղության վրայ:










 
  Яндекс цитирования



Загрузка...