RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
վերլուծությունanalytics
«Ակօս» թերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ով Դավութօղլուի հետ ժամանել էր Երևան, թերթի հրապարակած հոդվածում գրել է.
Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու այցը Երևան ոչինչ չտվեց թուրքական կողմին, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։
Հայոց հարցը գրեթե միշտ ծագում է թուրքական արտաքին քաղաքական օրակարգում, երբ Արեւմուտքը փորձում է ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ ընդունել, ինչի արդյունքում Թուրքիայում հաճախ առաջանում է ռեակտիվ պաշտպանություն՝ ազգայնականությամբ լեցուն: Այս մասին «Today’s Zaman»-ի իր հոդվածում գրել է սյունակագիր Օմեր Թաշփինարը:
Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացավ ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Երեւան էր ժամանել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Չնայած նրան, որ Դավութօղլուն ջանում էր այս այցից բեմականացում իրականացնել եւ  ներկայացնել այն որպես հնարավոր առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում, ոչինչ տեղի չունեցավ:
Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին  տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային  նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան ...
NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ վերլուծաբան, թուրքական «Radikal» թերթի խմբագիր Ֆեհիմ Թաշթեքինի հոդվածից, որը հրապարակվել է «Al-Monitor»-ում:
Թուրքիան դուրս կմնա տարածաշրջանի քաղաքական գործընթացներից, եթե Հայաստանի հետ հարաբերությունները չկարգավորի, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան հայ–թուրքական հարաբերությունների համար բեկումնային չի դառնա, կարծում է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան գալիս է միայն նրա համար, որպեսզի աշխարհին ցույց տա, թե հաշտեցման ինչ-որ գործընթաց է առկա: Այս մասին դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Այս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:
Անգամ այն ժամանակ, երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայկական կողմի հրավերը ստանալուց հետո հայտարարում էր, թե դեռ պետք է մտածի Երևանում դեկտեմբերի 12-ին նախատեսված ՍԾՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ֆորումին մասնակցելու նպատակահարմարության մասին, պարզ էր, որ նա ընձեռված հնարավորությունը ձեռքից բաց չի թողնելու: Այդ մասին yerkir.am-ը գրել էր դեռ նոյեմբերի 21-ին:
Հայաստան կատարելիք այցից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններում նոր բան չկա եւ դրանք հնացած եւ ոչ արդյունավետ դիվանագիտական հնարքներ են։ Նման կարծիք, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության արտաքին քաղաքականության սցենարիստ,  պրոֆ. Ահմեդ Դավութօղլուի «զրո խնդիր հարեւանների հետ» սկզբունքը վերածվել է «զրո հարեւաններ, բազմաթիվ խնդիրներ» իրողության։ Նման տեսակետ, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին «Արմենպրեսս»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:










 
  Яндекс цитирования



Загрузка...