RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
երիտասարդներ
2013 թվականի հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 3-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ առաջնորդների «Գորիզ-2013» սեմինարին, որը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Սեմինարը կազմակերպել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Հրանտ Դինքի անվան Հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Հայաստանի ապագան կախված է երիտասարդներին օգնելուց: Նման կարծիք է հայտնել ամերիկյան գործարար եւ բարերար Ռենդի Սապահ-Գուլյանը, գրում է «The Armenian Weekly»-ն: «Մեր հիմնադրամի նպատակն է հայկական երիտասարդությանը անմիջականորեն առնչվող ծրագրերի լայն սպեկտրի ստեղծումը: Կարծում ենք՝ բոլոր հասարակություններում երիտասարդությունը հիմքն է, որի վրա կարելի է շոշափլի եւ ամուր ինչ-որ բան ստեղծել»,- ասել է Սապահ-Գուլյանը:
«Երաժշտությունն անիվների վրա» միջոցառմամբ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը տոնական իրարանցում էին ստեղծել բուհերի տարածքներում ու քաղաքում։
Գիտությունների ազգային ակադեմիայում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մեկնարկել է Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։
Երկօրյա ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ավելի քան 70 ուսանողներ կներկայացնեն ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի (ԸՎ) առաջին երեք հիմնական կոմիտեների (առաջին կոմիտե՝ Զինաթափման եւ միջազգային անվտանգության, երկրորդ կոմիտե՝ Տնտեսական եւ ֆինանսական եւ երրորդ կոմիտե՝ Սոցիալական, մարդասիրական եւ մշակութային) աշխատանքի դերախաղը: Խորհրդաժողովի օրակարգի հարցն է «Իրավիճակը Սիրիայում»:
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և հանրապետության Երիտասարդության հիմնադրամը համատեղ երիտասարդ գիտնականների 31 նախագիծ կֆինանսավորեն, տեղեկացրեց կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
Դելփյան կոմիտեն` հաշվի առնելով Հայաստանի հազարամյա պատմությունը, հարուստ մշակույթը եւ  հենվելով դիցաբանական փաստերին, որոշել է անվանել ազգային բաց Դելփյան խաղերը` Նավասարդյան  խաղեր:
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեցին երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Երեկոն նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ երիտասարդական տոների առթիվ։
Հայաստանի նկարիչների միությունում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, բացվել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։
Մեր երկիրն ունի հանրային լայն հնչեղություն ստացած մի մեծ պրոբլեմ՝ գիտության զարգացման խնդիրը: Երկիրը, հանրությունը հասկացել են, որ կա գիտության զարգացման համար անհրաժեշտ կազմակերպչական քայլերի, օրենսդրական դաշտի բարելավման և ֆինանսավորման էական ավելացման անհրաժեշտություն, բայց հարցը չի ստանում ոչ մի արձագանք վերևներում: Բազում դիմում-նամակներ են գրվել, չնչին մասն արձագանքվել է, մեծ մասը՝ ոչ…
Ալլա Ալեքսանյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող, ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահն է։ Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է՝ «Հարավային Հայաստանի լայնատերև արիդային նոսրանտառների ֆլորան և բուսականությունը»։
Վարդան Ասատրյանն էկոլոգ է։ Աշխատում է ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ինչպես նաև դասավանդում է «Քվանտ» վարժարանում, որը ՀՀ ուսումնական հաստատություններից առաջինն է դարձել Միջազգային բակալավրիատի (IB) համակարգի անդամ: Ասպիրանտ է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում, թեկնածուական ատենախոսության թեման է. «Սևանի լիմնոհամակարգի էկոլոգիական վիճակի գնահատականը լճի ջրի մակարդակի բարձրացման փուլում»:
Կարեն Հովհաննիսյան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Բնագավառը՝ տեսական ֆիզիկա: Ատենախոսության վերնագիրը՝ «Սառեցման ֆունդամենտալ քվանտային սահմանափակումները»։ Postdoc Բարսելոնում՝ ICFO - The Institute of Photonic Sciences հետազոտական ինստիտուտում:
Հրայր Մանուկյան։ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի առկա ասպիրանտ (3-րդ կուրս) «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտությամբ: Թեման` «Տնտեսական աճի ապահովման ֆինանսական հիմնախնդիրները ՀՀ-ում»: Աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում՝ որպես տնտեսական թեմաներով լրագրող:
Տիգրան Սիրունյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող: Զբաղվում է 20-րդ դարի լեզվափիլիսոփայությամբ, մասնավորապես՝ լեզվական խորհրդանիշի տեսությամբ:










 
  Яндекс цитирования



Загрузка...