RSS   Русский   Հայերեն            
երիտասարդներ
Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացումը: «Արի տուն» ծրագրին մասնակցելու առիթով Հայրենիքում հյուրընկալված սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա հույս հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները կճանաչեն Հայրենիքը և իրենց բնակության երկրներ կվերադառնան հայրենիքի հետ կապված հաճելի հիշողություններով ու զգացողություններով, Հայաստանի ...
Գոռ Հայրապետյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Ատենախոսության թեման է՝ «Օղակային գործոնը նուկլեինաթթուների կոնֆորմացիոն անցումներում»: Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսապոլիմերների վիճակագրական ֆիզիկան, մասնավորապես, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կոնֆորմացիոն անցումների տեսական հետազոտությունը: Գոռն աշխատում է երկպարույր ԴՆԹ-ի և միաշղթա ՌՆԹ-ի երկրորդային կառուցվածքային անցումների վրա` հետերոգենության ...
Պայծառ Մանթաշյանն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 2009թ. դեկտեմբերից ընդունվել է ասպիրանտուրա, իսկ այս տարվա ընթացքում պլանավորում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է ֆոտոռեֆրակտիվ նյութերում լազերային նոր եղանակներով երկչափ և եռաչափ միկրո- և նանոմետրական պարբերական կառուցվածքների ձևավորմանը: Հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկայի  և օպտիկայի բնագավառներին:
Վահագն Եղիկյան, Vaħagn Ɛgħikian: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու A.01.04-տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, պաշտպանել է 2011 թ.-ին, ատենախոսության վերնագիրը` «Հոպֆի արտապատկերումներ ու ինտեգրվող համակարգեր»: Մոտ երկու տարի է` PostDoc է Ֆրասկատիի ազգային լաբորատորիայում` LNF (http://www.lnf.infn.it), Իտալիա:
Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, պաշտպանել է թեկանածուական ատենախոսությունը 2007 թ.-ին՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:
Մարինե Սամսոնյանը ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու: Բակալավրային կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում (տեսական ֆիզիկայի ամբիոն), ապա մեկնել է Հռոմ ու տեղի Տոր Վերգատա համալսարանում շարունակել ուսումն ասպիրանտուրայում: 2011 թվականին Հռոմում ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան։ «Սեր դեպի ֆիզիկան իմ մեջ սերմանեց պարոն Գեղամը, ում մոտ ես նախապատրաստվում էի ընդունելության քննություններին»,- պատմում է Մարինեն: Սիրում է ասույթներ, սիրելի ասույթներ շատ ունի, բայց Կոկո ...
Ինեսա Ավագյանը հեռակա ասպիրանտ է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետում, բույսերի և սնկերի ամբիոնում: Ատենախոսության թեմայի անվանումն է` «Բնափայտ քայքայող սնկերի հակաբորբոքային նյութերի ուսումնասիրությունը»: Այժմ աշխատում է՝ որպես սննդագետ, Գիտության պետական կոմիտեի դրամաշնորհի շրջանակներում, ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետում՝ որպես ավագ լաբորանտ և միաժամանակ աշխատում է արտասահմանյան լաբորատորիայում, զբաղվում է դեղերի, դեղապատրաստուկների ուսումնասիրութամբ և ստուգմամբ:
Վահրամ Այվազյանը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։  Զորյան Ինստիտուտի (Տորոնտո, Կանադա) Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ է: Դիմել է մի շարք արտասահմանյան համալսարանների` ցեղասպանության կանխարգելման և գլոբալ կառավարման թեմաներով հետազոտություն իրականացնելու նպատակով: Վահրամ Այվազյանի աշխատանքներին կարելի է հետևել Twitter-ում` @VahramAyvazyan (https://twitter.com/vahramayvazyan):
Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, 2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:
Շուշանիկ Ասմարյանը աշխարհագրական գիտությունների թեկնածու է: 1999թ-ին ավարտել է ԵՊՀ Աշխարհագրական ֆակուլտետի գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոնը, իսկ այնուհետև 2003թ.-ին` Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի ասպիրանտուրան: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2008թ.-ին` «Երևան քաղաքի տարածքի էկոլոգագեոմորֆոլոգիական գնահատում» թեմայով: 2000թ.-ին անցել է ստաժավորում` Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Աշխարհագրության ինստիտուտում:
Արթուր Հակոբյանը աստղաֆիզիկոս է, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2009թ.-ին` «Գերնոր աստղերի և դրանց մայր գալակտիկաների վիճակագրական ուսումնասիրություն» թեմայով:
ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի ավագ լաբորանտ Աննա Գյուլխանդանյանը 2011 թ.-ից սովորում է նույն ինստիտուտի հեռակա ասպիրանտուրայում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: «Կենսաբանություն» մասնագիտությամբ մագիստրոս է` «Գենետիկա և բջջային կենսաբանություն» մասնագիտացմամբ, մագիստրոսական ավարտական աշխատանքը կատարել է գենետիկայի և բջջային կենսաբանության ամբիոնում:
Տարոն Մակարյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, ապա ուսանել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում։ Վերջինիս զուգընթաց սովորել և ավարտել է Գերմանիայի Ուլմ քաղաքի համալսարանի միջազգային մագիստրատուրան՝ Advanced Materials մասնագիտությամբ։ Ներկայում հյուր–հետազոտող է Միացյալ Թագավորության Քեմբրիջի համալսարանում։
ՀՀ սփյուռքի նախարարությունը և Արագածոտնի մարզպետարանը համատեղ կազմակերպել էին «Կիլիկյան» դպրոցի սիրիահայ սաների այցելությունը Արագածոտնի մարզ:
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Խաչատուր Խաչատրյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, դոկտորական ատենախոսությունը` վերտառված «Կրիտիկական դեպքում ոչ կոմպակտ օպերատորներով որոշ ոչ գծային ինտեգրալ և ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումների լուծելիության հարցեր», պաշտպանել է 2011 թ.-ին` Ա.01.02-դիֆերենցիալ հավասարումներ մասնագիտությամբ:










 
  Яндекс цитирования



Загрузка...