RSS   Русский   Հայերեն            
կրոնreligion
Դեկտեմբերի 29-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում: Միջոցառմանը Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբի կողմից հրավիրվել էին Ախալցխայի Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի երգի ու պարի խմբերը, որոնք եւ իրենց պարերով ու երգերով ուրախացրին բոլոր ներկա գտնվողներին:
NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ «Global Post»-ում բեսթսելլերի հեղինակ, պարբերականի հատուկ թղթակից Ռիզ Էրլիխի հոդվածից.
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը «Ս. Էջմիածնի գիտական ժառանգությունը» շարքով լույս է ընծայել Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» աշխատությունը, որն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի« թե ինչո՞ւ Հայոց Եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում հաղորդության բաժակի մեջ:
Դեկտեմբերի 25-ին Կիեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայրեի միության տարեկան ամփոփիչ կոնֆերանսը:
Դեկտեմբերի 25-ին Ախալցխայի շրջանի փոքր Պամաճ գյուղում նշեցին Սբ. Խաչ եկեղեցու տոնը: Սկզբում փոքր Պամաճ գյուղի Սբ. Խաչ եկեղեցում Ախալցխայի հոգեւոր տեսուչ Հայր Հակոբի կողմից մատուցվեց Պատարագ, որից հետո ժողովրդին բաժանվեց մատաղ կազմակերպված գյուղի բարերարների հովանավորությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Սիրիայում տիրող իրավիճակը եւ սիրիահայության ծանր կացությունը:
Դեկտեմբերի 21-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Մառնեուլի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Աշուրյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների, օծվեց Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օծման արարողությանը ներկա էին Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Գարի ...
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ԱԳՆ հյուրերի տանը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը:
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի ավերակներ նույնիսկ ձյան շերտի տակ ունեն յուրահատուկ գեղեցկություն։
Ուելսի արքայազն Չարլզը Հորդանանի արքայազն Հազիի եւ Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Շարթրի ուղեկցությամբ Լոնդոնում մերձարեւելյան մի քանի քրիստոնեական եկեղեցիներ է այցելել եւ ծանոթացել դրանց խնդիրներին: Այդ մասին հաղորդում է Ուելսի արքայազնի պաշտոնական կայքը:
Դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվեն Սերբիայի մշակույթի օրեր:
Նոր տարին, եթե անգամ չենք կարող դիմավորել եկեղեցում, ապա շատ կարեւոր է թեկուզ տանը Նոր տարին  դիմավորել աղոթքով: Այս մասին այսօր ` դեկտեմբերի  18-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Մեր հասարակության մեջ տոնական օրերին  ընդառաջ եկեղեցին դառնում է այն հանգրվանը, որտեղ փորձում են ինչ-որ կերպ իմաստավորել այդ տոները: Այս մասին այսօր` դեկտեմբերի  18-ին հրավիրված ասուլիսին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը եւ ավելացրեց, որ մեր իրականության մեջ  դեռ պահպանվում է այն հանգամանքը, որբ մարդիկ փորձում են պահպանել տոնի արտաքին մասը:
Փարիզ այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի՝ հրաժարական ներկայացրած առաջնորդ Նորվան Զաքարյանի հետ իր հարաբերություններն «հայրական» է անվանել հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» թերթին տված բացառիկ հարցազրույցում:










 
  Яндекс цитирования



Загрузка...