RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
կրոնreligion
Թուրքիայի Սիվաս (Սվազ) քաղաքում գտնվող Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին կվերանորոգվի: Այն Հայոց ցեղասպանութունից հետո վերածվել էր զինանոցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» թերթը, եկեղեցին վերանորոգելու խնդրանքով Սվազի նահանգապետարանի առաջ միջնորդությամբ հանդես է եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Թուրքիային սահմանակից սիրիական Ռակկա քաղաքում գտնվող հայկական եկեղեցին վերածվել է զինյալների դատական գրասենյակի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանը: Նրա խոսքով` «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած` «ԴԱԻՇ» զինված խմբավորումն արդեն գրասենյակ դարձած եկեղեցու լուսանկարը տեղադրել է համացանցում: Լուսանկարում երևում է եկեղեցու մուտքի վրա փակցված սև պաստառը, իսկ դարպասների մոտ պաստառների վրա ընթեռնելի  գրված է` «Իրաքի և Շամի իսլամական ...
Օրեր առաջ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու գաղափարը աղմուկ էր բարձրացրել:
Հայոց առաջին լուսավորիչ առաքյալների տոնի առիթով ուրբաթ Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետի օրհնությամբ, երեկոյան ժամերգության ընթացքում կկատարվի նախատոնակի արարողություն: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն Հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Ամերիկյան «The Huffington Post» ինտերնետ-պարբերականը հայկական Վարդավառը ներառել է աշխարհի ամենաանհավանական ութ ջրային տոների ցուցակում: Ինչպես գրում է «The Huffington Post»-ը, այդ ցուցակում այնպիսի տոներ են, որոնք նշում են Թաիլանդում, Սիեթլում, Մյանմայում, Չինաստանում, Իսպանիայում, Կամբոջայում, Նյու Յորքում:
Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում գտնվող պատմական Այո Յորգի եկեղեցում իրականացված պատարագից առաջ անհայտ անձը կամ անձիք սպառնալից տողեր են գրել, ինչն անհանգստացրել է եկեղեցի այցելած քրիստոնյաներին։
Թուրքիայի միջնակարգ դպրոցներում անցումային (TEOG) քննության արդյունքներից դժգոհ հայ ծնողները պատրաստվում են են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը. հայտնում է taraf.com-ը:
Թուրքերը շարունակում են պղծել քրիստոնեական եկեղեցիները:
Տրապիզոնի Չամոբա գյուղի պատմական Պոլիտա քրիստոնեական եկեղեցում գանձ որոնելու նպատակով երկու թուրք ընկերներ 50 մ երկարությամբ եւ 2 մ տրամագծով թունել են փորել` խարխլելով եկեղեցու հիմքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Միլիեթ» թերթը գրում է, որ թունելից դուրս գալու պահին` տեսնելով այնտեղ իրենց սպասող ժանդարմներին, նրանցից մեկը սրտի կաթված է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Մյուսը ձերբակալվել է եւ հարցաքննությունից հետո ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի թաղապետի թեկնածու Օղուլ Աքթունան այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ:
Նոյեմբերի 23-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն անունը կրող եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը: Եկեղեցու օծմանը մասնակցեցին նաև Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի, Արագովայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի, Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի: Եկեղեցու վերաօծման կարգից անմիջապես հետո մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: ...
Կ.Պոլսի ամեակարևոր պատմական արժեքներից մեկը համարվող Սբ. Սոֆիան` Հունաստանի և Թուրքիայի միջև բանավեճի պատճառ դարձավ:
Ռուսական արվեստի երեւանյան թանգարանում, «Մկրտության սրբապատկեր» տեղեկատվական-լուսավորչական ծրագրի շրջանակներում, օրերս տեղի կունենա «Մկրտության սրբապատկեր՝ պատմության մեջ եւ մեր օրերում» շարժական ցուցահանդեսը։
Մինչ Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության և փոխվարչապետ Բյուլենթ Արընչի` Կ.Պոլսի Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը մզկիթի վերածելու  գաղափարը աղմուկ էր բարձրացնում, մյուս կողմից` առանց աղմուկի, մեկ այլ փոփոխության որոշում կայացվեց:
Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Ավստրալիայի խորհրդարանի շենքում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի ելույթի վերաբերյալ: Այս մասին գրում է ավստրալա-հրեական «J-Wire» կայքը:










 
  Яндекс цитирования



Загрузка...