Օգոստոսի 23-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան մանկա-պատանեկան համույթը ազգանվեր նախաձեռնությամբ շաբաթօրյակ անցկացրեց Թբիլիսիի Հայոց մեծաց պանթեոնում: Համույթի անդամները, ծնողների հետ միասին, խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, տեխնիկական համակարգի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրեցին ...