RSS   Русский   Հայերեն            
կրթություն
Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն Սրբազան եպիսկոպոս Նաջարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյում գտնվող պատվիրակությանը:
Թուրքիայում հայկական եւ հունական դպրոցների ղեկավարները դիմել են Թուրքիայի ազգային կրթության նախարարություն՝ պահանջելով դպրոցական ավարտական քննությունները դարձնել մայրենիով։
Ավստրալիայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցության ծրագրի շրջանակներում Սիդնեյի ‹Norths› դահլիճում տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգային ծրագիրը:
Թուրքիայի միջնակարգ դպրոցներում անցումային (TEOG) քննության արդյունքներից դժգոհ հայ ծնողները պատրաստվում են են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը. հայտնում է taraf.com-ը:
ԵՄ կենտրոնում նոյեմբերի 26-28-ին, առաջին անգամ կլինի Հայաստանում Զարգացման եվրոպական օրեր – 2013-ի ուղիղ ցուցադրությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի առավել ակտիվ 30 ուսանողի՝ աշխարհի 10 երկրից:
Գիտությունների ազգային ակադեմիայում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, մեկնարկել է Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։
Կրասնոդարի ”Խաչքար” կրթական կենտրոնը երկարամյա ուսումնական աշխատանքի և պրպտումների արդյունքում ստեղծել է ռուսական միջավայրի հայկական մեկօրյա դպրոցների համար հայոց լեզվի ուսումնական ձեռնարկներ՝ կրտսեր, միջին և բարձր տարիքային խմբերի համար։
Երկօրյա ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողովի ընթացքում, որը մեկնարկել է այսօր՝ նոյեմբերի 15-ին,  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում, ավելի քան 70 ուսանողներ կներկայացնեն ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի (ԸՎ) առաջին երեք հիմնական կոմիտեների (առաջին կոմիտե՝ Զինաթափման եւ միջազգային անվտանգության, երկրորդ կոմիտե՝ Տնտեսական եւ ֆինանսական եւ երրորդ կոմիտե՝ Սոցիալական, մարդասիրական եւ մշակութային) աշխատանքի դերախաղը: Խորհրդաժողովի օրակարգի հարցն է «Իրավիճակը Սիրիայում»:
Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն:
Դելփյան կոմիտեն` հաշվի առնելով Հայաստանի հազարամյա պատմությունը, հարուստ մշակույթը եւ  հենվելով դիցաբանական փաստերին, որոշել է անվանել ազգային բաց Դելփյան խաղերը` Նավասարդյան  խաղեր:
Վարոս Հովակիմյանի ստեղծագործություններն ինձ միշտ են հետաքրքրել: Հայկական կինոյում ավելի հզոր թարգմանիչ, քան նա է, անկեղծ ասած, ես չգիտեմ: Միշտ հիացել եմ, թե ինչ լավ է հնչել հայերեն խոսքը ռուսական ֆիլմերից, և թե ինչ վարպետությամբ են կրկնօրինակում հայ էկրանի տաղանդավոր դերասանները: Շատ դեպքերում ավելի էմոցիոնալ ու ավելի տպավորիչ ու հետաքրքրող: Հնարավոր է, որ մայրենի լեզուս իր մոգական ազդեցությունն էր ունենում, սակայն երբ ավելի ուշ իմացա Վարոս Հովկիմյան խմբագրի և մեծ թարգմանչի մասին, հասկացա, որ իմ ...
Բուենոս Այրեսում ընթացող գրքի 39-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված էր նաեւ Հայաստանը, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայ դպրոցահասակ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է հայերենի (արևելահայերենի) դասընթացներ:
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Հորդանանի «Յուզբաշյան-Կյուլպենկյան» վարժարանի սաները` նույն վարժարանի ուսուցիչ Անի Օհանյանի ուղեկցությամբ: Վարժարանի սաները մասնակցում էին «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլին:










 
  Яндекс цитирования



Загрузка...