газета армян России
RSS Русский   Հայերեն            
����������������������
Կարմիր բլուրում պեղումների ժամանակ հնագետները մի հսկայական դամբարանադաշտ են պեղել, որտեղ լավագույնս պահպանված է թաղման ծեսը: Ինչպես նոյեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, պեղումների առաջին փուլում դեռեւս 700 մետր տարածք է հետազոտվել: «Երկրորդ փուլում արդեն իսկ կուսումնասիրվեն դամբարաններն առանձին- առանձին»,-ասաց նա: Սիմոնյանը նշեց, թե նախնական տվյալներով կարելի է ասել, որ դամբարանները քաղաքաբնակ աշխատավոր խավին ...
Ավստրալական հրեականության գործադիր խորհուրդը հայտարարություն է տարածել Ավստրալիայի խորհրդարանի շենքում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի ելույթի վերաբերյալ: Այս մասին գրում է ավստրալա-հրեական «J-Wire» կայքը:
Հայաստանը երբեք խնդիր չի ունեցել հայկական գորգերի ազգային պատկանելության ապացուցման հետ, հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նոյեմբերի 19 - ին, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ պարզություն է մտցրել իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ շաբաթ օրը Դիարբեքիրում հանդիպման ժամանակ իր կողմից «Քուրդիստան» եզրույթն օգտագործելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Աշխարհում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց թվում ամենահայտնի Ջասթին Մաքքարթին այս շաբաթ Կանբերայում հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում: Այդ մասին գրում է ավստրալական «ABC» կայքը: Կայքին հայտնի է դարձել, որ խորհրդարանի կոմիտեի սրահը պատվիրել է խորհրդարանի շարքային անդամ Լորի Ֆերգյուսոնը  «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.-ին» անվամբ ելույթի համար, որին կարող են ներկա գտնվել միայն հատուկ հրավերի դեպքում:
Նոյեմբերի 11-18-ը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Աշոտ Մելքոնյանն այցելել է Արգենտինա և Ուրուգվայ, որտեղ մասնակցել է արգենտինյան OSDE հիմնադրամի և Միջազգային հարաբերությունների արգենտինյան խորհրդի կազմակերպած հայկական և հունական համայնքների մեծարման միջոցառմանը և հանդես է եկել դասախոսությամբ։
«Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր»… կառույցի անվան, ծագման և տարիքի շուրջ վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են քննարկումներն ու հեռակա բանավեճերը:
Թուրքիայում հերթական անգամ հայերի գերեզմանների դեմ վայրագություններ են հայտնի դարձել։
Մեծամոր ամրոց–քաղաքում կատարված պեղումները վկայում են, որ Արարատյան դաշտավայրում դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում քաղաքներ են եղել: Այդ մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։
Հայտնի ռեժիսոր ու պրոդյուսեր Ռուբեն Մամուլյանի ջանքերը «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հիման վրա ստեղծել գեղարվեստական ֆիլմ, ինչպես նաեւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի դավադրությունը ֆիլմի արտադրությունը թույլ չտալու համար կդառնան քննարկման առարկա «Կինոն ու արվեստը» սեմինարի ժամանակ, որին կմասնակցեն լոս-անջելեսյան ռեժիսորներ Էդվին Ավանեսն ու Սերժ Մինասյանցը՝ նոյեմբերի վերջին Հոլիվուդում Ամերիկայի հայ դատի գրասենյակի կոնֆերանսի շրջանակներում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Դելփյան կոմիտեն` հաշվի առնելով Հայաստանի հազարամյա պատմությունը, հարուստ մշակույթը եւ  հենվելով դիցաբանական փաստերին, որոշել է անվանել ազգային բաց Դելփյան խաղերը` Նավասարդյան  խաղեր:
Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, 2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:
Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջև ստեղծված տարաձայնությունների պատճառով:
Հեդվիգ Բյուլը ծնվել է 1887թ. Էստոնիայի Հաապսալու փոքրիկ քաղաքում: Լինելով բարեկեցիկ ընտանիքի զավակ` Հեդվիգը ստացել է հիանալի կրթություն (Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մանկավարժական, իսկ Գերմանիայում` միսիոներական կրթություն): Նա տիրապետել է մայրենի էստոներենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իսկ Կիլիկիայում միսիոներական առաքելությունն իրականացնելու ընթացքում` նաև թուրքերենին և հայերենեին:
Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի գրող և կինոդրամատուրգ կիմ Բակշիի հանդիպումը Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ուսանողության հետ, որը համատեղ կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի համալսարանի հայկական ուսանողական ընկերակցությունը: Սա «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում հանդիպումների նոր շարքի առաջին միջոցառումն էր: Հանդիպումը տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության օրերին:










 
  Яндекс цитирования



Загрузка...