RSS   Русский   Հայերեն            
երեխաներChildren
Դեկտեմբերի 8-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված տոնական համերգ է կայացել:
ՀՕՄ-ուհիները արդեն պատրաստվում են Ամանորին: ՀՕՄ Զեյթունի մասնաճյուղը երեխաների համար Արամ Մանուկյան կենտրոնում միջոցառում է նախատեսել սիրիահայ փոքրիկների ու նրանց ծնողների համար:
Թուրքիայում արմատներին վերադարձած հայկական ընտանիքը դատարանում կարողացել է հաջողության հասնել՝ երեխային հայկական դպրոց ուղարկելու հարցով։
Ֆրանսիայում Թուլուզի հայկական հայրենակցական կազմակերպությունը ամեն տարի երեխաների համար համերգ է կազմակերպում: Եկամուտը, որը 18 տարվա ընթացքում կազմել է 380 հազար եվրո, հավասարապես բաժանվում է տեղական կազմակերպությունների ու հայաստանյան կազմակերպությունների միջեւ: Այդ մասին գրում է «La Dépêchedu Midi»-ն:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը կցուցադրի որբ հայ երեխաների գորգի «քույր» գորգն իր ամենամյա ընդունելության ժամանակ դեկտեմբերի 5-ին Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում: Այդ մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի մամուլի ծառայությունից: «Նախագահ Քալվին Քուլիջն ու հայ որբերի գորգը» գրքի հեղինակ, դոկտոր Մարտին Դերանյանը հատուկ հյուր կլինի ու կպատմի հազիրյան գորգի մասին, որը հայտնի է հայ որբերի գորգ անվամբ, ինչպես նաեւ հայ որբերի գորգի «քույր» գորգի մասին ու դրանց ճակատագրի յուրահատուկ ...
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել են ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:
Հալեպում նոյեմբերի 29-ին կեսօրից հետո ականանետային գնդակոծման են ենթարկվել հայաշատ Սուլեյմանիե եւ Նոր Գյուղ թաղամասերը: Ռումբերից մեկն ընկել է Օրուլեան առեւտրի տան շենքի վրա՝ հայկական Զվարթնոց եկեղեցու դիմաց: Պայթյունի հետեւանքով գլխից վիրավորվել է ազգությամբ հայ դեռահաս Անդո Թութունջյանը: Տղային տեղափոխել են հիվանդանոց: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տուն են տեղափոխել: Այդ մասին հաղորդում է Հալեպում Հայ Առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Մեկ ամսում 14 սիրված մուտլֆիլմ նոր որակով հասանելի կլինի համացանցում: Նախագիծն իրականացվում է անիմացիոն ֆիլմերի հանրահայտ ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցին նվիրված մեկամսյակի շրջանակում: Հանրության ուշադրությանը կներկայացվեն մուլտիպլիկատորի գործերը նոր` HD ձևաչափով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտ Սահակյանցի որդին` Դավիթ Սահակյանցը նշեց, որ մեկամսյակի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի շարքում կլինի նաև երկու ֆիլմ` «Տապանը» և «Վիկտորիան», որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել:
Օբամայի՝ քալիֆորնիական Գլենդել այցելության կապակցությամբ, որտեղ բնակվում է մոտ 90 հազար ամերիկահայ, կրոնական ու համայնքային առաջնորդները մամուլի ասուլիս են անցկացրել, որի նպատակն է կոչ անել նախագահին դադարել արգելափակել Հայոց ցեղասպանության ժամանակների որբերի կողմից պատրաստված գորգի ցուցադրությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեում:
Նոյեմբերի 26-ին Կիեւի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի 11-րդ մրցույթը:
Թուրքիայի միջնակարգ դպրոցներում անցումային (TEOG) քննության արդյունքներից դժգոհ հայ ծնողները պատրաստվում են են դատի տալ Թուրքիայի կրթության նախարարությանը. հայտնում է taraf.com-ը:
Ֆրանսիական Վերին Ալպեր դեպարտամենտում Բրիանսոնի կոնսերվատորիան ձգտում է կյանքի կոչել հետաքրքիր նախագիծ՝ հաջորդ տարի մարտ-ապրիլ ամիսներին երեխաների համար օպերա ձայնագրել: Ինչպես գրում է «Alpes 1» ռադիոկայանի կայքը, երկկողմանի ձայնասկավառակը կկոչվի «Մեղրից ծառը Հայաստանի հողում»: Բրիանսոնի կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանն արդեն երեք տարի պատրաստում է այս օպերան՝ համագործակցելով թատերական արվեստի ու պատմության դասավանդողների հետ:
Ֆրանսիայում ծնված ու ծովափնյա Ալպերի դեպարտամենտում գտնվող  Գրասսայի մոտ բնակվող 34-ամյա ճանապարհորդ Սարգիս Աբաժյանին ճանապարհը բերել է Հայաստան: Տեսնելով որոշ շրջաններում, մանկատներում ու Երեւանում երիտասարդ հաշմանդամների կենտրոններում տիրող չքավորությունը՝ նա չի կարողացել անտարբեր մնալ:
Մոնիկա Ավանեսյանը, ով «Շոկո ֆաբրիկա» երգով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2013»–ին, մտադիր է շատ լավ ներկայանալ և զբաղեցնել բարձր տեղ։
Aykiri dogrular կայքի հոդվածագիր, ազգությամբ հայ մտավորական Նադյա Ույգունն իր անդրադարձը նվիրել է Սպիտակ տան պահեստում պահվող հայ որբերի գործած գորգի պատմությանն ու այդ արժեքի հանդեպ ԱՄՆ կառավարության վերաբերմունքին։










 
  Яндекс цитирования



Загрузка...