RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
ՖրանսիաFrance
Մարսելահայերը հունվարի 25-ին բողոքի ցույց կանցկացնեն՝ հունվարի 27-28-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կայանալիք այցի կապակցությամբ: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հունվարի 29-ին Փարիզում կանցկացնի իր ամենամյա ընթրիքը՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի, հանրապետության ընտրված պաշտոնյաների եւ այլ բարձրաստիճան անձանց ներկայությամբ: Այդ մասին գրում է ֆրանս-հայկական «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Ջազ-դաշնակահարուհի Մաշա Ղարիբյանը մտադիր է նվաճել Փարիզը: Թողարկելով Mars անվանումով իր առաջին ալբոմը՝ դաշնակահարուհին դարձել է ֆրանսիական ջազային բեմի 2013 թվականի հայտնությունը: Հայտնի Bratsch խմբի հիմնադիրներից Դան Ղարիբյանի դուստր Մաշան կատարում է երաժշտություն, որը միավորում է հայկական եւ ամերիկյան երաժշտությունը՝ made in Brooklyn, ֆոլկ, Ուիլյամ Բլեյք եւ Կոմիտաս:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործով կարող է միայն խթանել Հայոց ցեղասպանության ժխտման գործընթացիը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ մեկնաբանելով Եվրոպական դատարանի որոշումը հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք գործիչ Դողու Փերինչեքի օգտին: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie»-ն:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը հատկացրել է բարդ իրավիճակում հայտնված սիրիահայերին տրամադրվելիք 50 հազար եվրո օգնության  առաջին մասը, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ ճանապարհ կբացի Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչն անընդունելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Ֆրանսիական Վալ-դ’Ուազ դեպարտամենտի Գոնես քաղաքում տեղի է ունեցել 20-րդ դարի ցեղասպանությունների զոհերի՝ հայերի, ասորի-խալդիների, հրեաների եւ այլոց հիշատակին նվիրված հուշահամալիրի բացման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Գոնեսի քաղաքապետարանի կայքը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ներկայացուցիչները պահանջել են, որ Թուրքիան չընդգրկվի Եվրամիության կազմում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Հայկական արմատներով ֆրանսիական երաժիշտ Եսայի Ալթունյանը Հայաստանում արդեն եղել է:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ համերգով հանդես կգա 2014թ. հունիսի 1-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում, գրում է «French Radio London»-ը։  2013թ. հոկտեմբերին Թագավորական Ալբերտ-հոլլում անշլագով հանդես գալուց հետո Ազնավուրը կվերադառնա հրաժեշտի համերգով, որն էլ կնշանավորի նրա 90-ամյակը։
Փոթորիկից ավերված 12-րդ դարի աշտարակը, որը զարդարում էր Լարոշֆուկոների ամրոցը ֆրանսիական Շարանտա դեպարտամենտում, կհառնի դքսուհի Սոնյա Մաթոսյան դե Լարոշֆուկոյի հաստատակամության ու չինացի հայտնի ճարտարապետ, Լուվրի բուրգի հեղինակ Բեյ Յույմինի շռայլության շնորհիվ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ը, վկայակոչելով «L’Express»-ին, ճարտարապետը, ում դքսուհուն խորհուրդ է տվել ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդին, մշակել է ապագա աշտարակի նախագիծը:
Դեկտեմբերի 8-ին Փարիզի հեղինակավոր «Salle Gaveau» մեծ համերգասրահում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված երեկո` «Շնորհակալություն Ֆրանսիա. Հայաստանը հիշում է» խորագրով:
Բաս բարիտոն Մուրադ Ամիրխանյանը դեկտեմբերի 8-ին Փարիզի «Գավո» համերգասրահում համերգ կտա՝ նվիրված  1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:
Ֆրանսիայում Թուլուզի հայկական հայրենակցական կազմակերպությունը ամեն տարի երեխաների համար համերգ է կազմակերպում: Եկամուտը, որը 18 տարվա ընթացքում կազմել է 380 հազար եվրո, հավասարապես բաժանվում է տեղական կազմակերպությունների ու հայաստանյան կազմակերպությունների միջեւ: Այդ մասին գրում է «La Dépêchedu Midi»-ն:
Ֆրանսիայում հրապարակվել է Բորիս Աճեմյանի «Նեգուսի փողային նվագախումբը. հայերը Եթովպիայում(XIX–XX դարեր)» գիրքը՝ այդ աֆրիկյան երկրում հայերի յուրահատուկ դերի մասին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:Հաճախ են ասում, որ «բոլորից շատ հայերն են մոտ եթովպացիներին», որ, ի տարբերություն Եթովպիայում սպիտակամորթների մեծամասնության, նրանց օտարերկրացիներ չէին համարում:










 
  Яндекс цитирования



Загрузка...