Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
հանցագործությունcrime
«Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիրին սպանությունը հրահրողներին, կազմակերպիչներին եւ գործադրողներին դատավարության վճիռը ցնցիչ գործոնի դեր է ունեցել թուրքական հասարակության համար:
Դեկտեմբերի 14-ին, Դոնի Ռոստով քաղաքի թիվ 2 Շտապ բժշկական օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժնում 11 օր մնալուց հետո գիտակցության է եկել Արամ Հայկյանը, որը դեկտեմբերի 3-ին հարձակման էր ենթարկվել անհայտ անձանց խմբի կողմից: Այդ մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնին տեղեկացրել է Ռոստովի ՌուսԱրմԻնֆոՑենտր «Նասլեդիե» տարածաշրջանային կազմակերպությունը:
Անցյալ տարի Լոս Անջելեսի Դաշնային դատարան երկու առանձին հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և իր երկու խոշոր բանկերի՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերից առգրավված կալվածքի դիմաց փոխհատուցման պահանջով:
Դեկտեմբերի 3-ի ժամը 22-ին Դոնի Ռոստով քաղաքի Սեւեռնի շրջանում՝ իր տանից ոչ հեռու գտնվող «Վոլոգոդսկայա» կանգառի մոտ չպարզված անձանց կողմից հարձակման է ենթարկվել 20-ամյա Արամ Հայկյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով «Նասլեդիե» Ռուս-հայկական Լրատվական Կենտրոն Ռոստովի տարածաշրջանային կազմակերպությանը, կան ականատեսներ, որոնք պնդում են, որ հարձակումը կատարել է հինգ անձից բաղկացած մի խումբ՝ զինված մահակներով եւ դանակներով: Հարձակումը ուղեկցվել ...
Եւրոպայի Հայկական միութիւններու ֆորումի (ԵՀՄՖ) մամլոյ ծառայութեան համաձայն` ԵՀՄՖ-ի եւ Սլովաքիոյ հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեան ընդունած է Սլովաքիոյ Գերագոյն դատարանի նախագահ, փոխվարչապետ Շթեֆան Եարապինը, որ իր կարգին յայտնած է, թէ Հայոց Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքին նախագիծը, զոր ան տարիներ առաջ ներկայացուցած էր Ազգային խորհուրդ, արդէն հաստատուած է եւ օրէնքի ուժ ստացած:
Մոսկվայում կորել է 19-ամյա հայ երիտասարդ Դավիթ Արիստակեսյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, նա նոյեմբերի 14-ի երեկոյան ժամը 19-ի շրջանում դուրս է եկել մետրոյի «Պրոլետարսկայա» կայարանից, թերևս որպեսզի անցնի «Կրեստյանսկայա զաստավա» կայարան: Դավիթն ապրում է «Շոսսե էնտուզիաստով» կայարանի մոտերքում և հավանաբար այդ շրջանում էլ նա անհետացել է:
Նոյեմբերի 9-ին սպանված` Յարոսլավլի մզկիթի երկրորդ իմամ Աբդուլմաջիդ (Արթուր) Մանուկյանի դին հուղարկավորության համար տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամասի Արզգիր գյուղը. ըստ novosti.nk.ru-ի` տեղեկացրել է Յարոսլավլի մարզում Դաղստանի ներկայացուցչությունը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587