RSS   Русский   Հայերեն            
ՎրաստանGeorgia
Նոյեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց թբիլիսահայ նկարիչներ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի մանրանկարչական աշխատանքների գեղատեսիլ ցուցահանդեսը: Բացման հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդը, հոգևոր հայրերը, վիրահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արվեստի գործիչներ, մտավորականներ, մանրանկարչական աշխատանքների երկրպագուներ և գնահատողներ:
Նոյեմբերի 16-ը հայտարարված է հանդուրժողականության միջազգային օր: Ամենամյա նշվող այդ տոնին նվիրվում են տարբեր միջոցառումներ՝ որպես մշակույթների և քաղաքակրթությունների միջև հարգանքի, երկխոսության և համագործակցության անհրաժեշտության մասին հիշեցում:
Նոյեմբերի 15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվեց հաշմանդամ անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Այն Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, կազմակերպել էին «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միությունը և Վրաստանի «Առանձնահատուկ հոգատարության կարիք ունեցող մարդկանց համար» միությունը՝«Մենք տարբեր ենք, թերևս կարողունակ ենք» ընդհանուր նախագծի շրջանակներում:
2013 թվականի հոկտեմբերի 31-ից առ նոյեմբերի 3-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը մասնակցեց հայկական սփյուռքի երիտասարդ առաջնորդների «Գորիզ-2013» սեմինարին, որը տեղի ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Սեմինարը կազմակերպել էր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) Հրանտ Դինքի անվան Հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Նոյեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկա գտնվեցին Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը։
Հունիսի 29-ին, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի արտագնա հոգևոր-մշակութային միջոցառումների շրջանակներում, Թեթրիծղարոյի շրջանի Սամշվիլդե գյուղի (ժողովրդի շրջանում՝ Շամշուլդա) 1844 թվականի կառույց «Սուրբ Փրկիչ» եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, մատուցվեց սրբասուրբ Պատարագ: Պատարագին ներկա էին Թբիլիսիից ժամանած «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, Առաջնորդի խորհրդական Լևոն Իսախանյանը, տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Վալերի Բադալյանը, ...
Մայիսի 8-ին, Թբիլիսիի «Կովկասյան տանը», Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ «Կովկասյան տուն-մշակութային կապերի կենտրոնը» կազմակերպեցին Հաղթանակի եւ խաղաղության տոնին նվիրված միջոցառում:
Ամեն տարի,մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայ եւ վրացի ժողովուրդները մեծ շուքով նշում են Սբ Գեւորգ զորավարի տոնը: Այս տարի եւս բացառություն չեղավ: Վաղ առավոտվանից մարդիկ ոտքով եւ մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գեւորգ զորավարի պատվին կառուցված մատուռ:
Վրաստանում ՀՀ դեսպանության եւ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ապրիլի 24-ից դեռ օրեր առաջ սկսվեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:
Ապրիլի 23-ին եւ 24-ին Բաթումում անցկացվեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառումներ:
Ապրիլի 23-ին Ախալցխայի USAID–ի «Ժողովրդավարական ներգրավվածության կենտրոնում» Զորի Զորյանի անվան երիտասարդական միության Ախալցխայի մասնաճյուղի նախաձեռնությամբ բացվեց«XX-րդ դարի առաջին ցեղասպանությունը» թեմայով ցուցահանդես:
Ապրիլի 24-ին, առավոտյան Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սբ. Պատարագ, որի ընթացքում քաղաքի ու շրջակա գյուղերի հայությունը սկսեց հավաքվել եկեղեցում, որպեսզի մասնակցի ամենամյա պահանջատիրական բողոքի երթին:
Օգոստոսի 23-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան մանկա-պատանեկան համույթը ազգանվեր նախաձեռնությամբ շաբաթօրյակ անցկացրեց Թբիլիսիի Հայոց մեծաց պանթեոնում: Համույթի անդամները, ծնողների հետ միասին, խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ և «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, տեխնիկական համակարգի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրեցին ...
Ընթացիկ տարվա հուլիսի 16-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված ցուցահանդեսը նվիրված էր կիրառական արվեստի ճանաչված վարպետ, Խորհրդային Միության նկարիչների միության անդամ եւ Խորհրդային Միության գեղարվեստական հիմնադրամի անդամ, խեցեգործ Լեւոն Օսիպովի ծննդյան 75-ամյակին: Այն նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնն ու Վրաստանի հայ նկարիչների միությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի եւ Մշակույթի ...










 
  Яндекс цитирования



Загрузка...