RSS   Русский   Հայերեն            
ՎրաստանGeorgia
Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունը տասնամյակներ շարունակ արժանին մատուցելով իր զավակի հիշատակին, ավանդաբար հուլիսյան օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու երգի ու երաժշտության մեծարմանը, ոգեկոչելով սերունդներին նրա արվեստի անկրկնելիությամբ: Այս անգամ էլ չխախտվեց ավանդույթը:
Սույն թվականի հուլիսի 3-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հերթական միջոցառումն էր՝ Սոնա Վան տաղանդավոր բանաստեղծուհու ստեղծագործական երեկոն:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ամենամեծ դահլիճը կրում է հայ նավթարդյունաբերող, հայտնի գործարար, մարդասեր-բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի անունը: Համանուն այդ սրահում հունիսի 30-ին կայացավ Գալուստ Գյուլբենկյանի հուշ-երեկոն, որ նախաձեռնել էին Վրաստանի հայ մտավորականների միությունը եւ Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը՝ ՀՀ մշակույթի եւ Սփյուռքի նախարարությունների աջակցությամբ:
Սույն թվականի հունիսի 2-ին, ձեռամբ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, օծվեց Վրաստանի Մառնեուլիի շրջանի Կարմիր գյուղի «Սրբոց Ավետարանչաց» նորակառույց մատուռը:
Մայիսի 25-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերը գեղեցիկ եւ շքեղ տեսք էին ստացել բազմաթիվ յուղաներկ նատյուրմորտ, դիմանկար եւ բնանկար կտավներից, որոնց հեղինակը թբիլիսահայ գեղանկարիչ-մանկավարժ Ռոբերտ Ներսեսովը եւ նրա սաներն են:
Մայիսի 27-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հայ-վրացական գրական կապերի «Կամուրջ» միության նախաձեռնությամբ, տեղի ունեցավ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի «Քարի շնչառություն» բանաստեղծությունների ժողովածուի վրացերեն գրքի շնորհանդեսը:
Մայիսի 27-ին, առավոտից Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցին եւ նրա մերձակա տարածքը բուրում էր անուշահոտ վարդով, շնչում էր սայաթնովյան մեղմահունչ երգ ու երաժշտությամբ: Վերստին Վարդատոն էր, վերստին Սայաթ-Նովան ու նրա երգն էր իշխում ամենուր: Եվ առանձնահատուկ էր այս Վարդատոնը, քանզի այն նվիրված էր Սայաթ-Նովա մեծ աշուղի ծննդյան 300-ամյակին, որը տոնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ հովանու ներքո:
Մայիսի 5-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում թեւածում էր մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ, այդ օրը թբիլիսահայությունը հնարավորություն ունեցավ ունկնդրելու հայ տաղանդավոր երգահան, մաէստրո Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» ձայնագրությունը: Երաժշտություն, որը հայ ժողովրդի դարավոր պատմությունը մտովի թերթելու, Ուրարտուն պատկերացնելու, հայ արվեստի գույները զգալու եւ հայ շարականների ...
Մայիսի 9-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի եռատոնին նվիրված տոնական համերգ:
Հոգեհանգիստ անմեղ զոհերի հիշատակի խաչքարի մոտ
Բաթումիում շարունակվում են «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները: Ապրիլի 23-ին Մեծ Եղեռնի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որի ավարտին եկեղեցու առջև դրված խաչքար-հուշարձանի մոտ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին մոմավառության արարողություն:
Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանության, Վրաստանի Հայ Համայնքի, Վրաստանի Հայերի ազգային կոնգրեսի եւ Թբիլիսյան Հայերի ասամբլեայի աջակցությամբ, Թբիլիսիում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Առաջին լրաբերը դարձավ ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կայացած դասական երաժշտության երեկոն, որը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Ներսես Շնորհալի ...
Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի հետ համատեղ, ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում ապրիլի 11-ին կազմակերպել է հայկական հնատիպ գրքերի ցուցահանդես՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:
Ապրիլի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչների և համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ հայ ռեալիստական դրամատուրգիայի, ազգային արևելաեվրոպական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի վերաբացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի №9 հասցեում, որտեղ 1825-1912 թթ. ապրել և վախճանվել է հայ մեծանուն դրամատուրգը:










 
  Яндекс цитирования



Загрузка...