RSS   Русский   Հայերեն            
գիտությունscience
Տիգրան Դադալյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ է (օպտիկայի ամբիոն), ներգրավված է 2011 թվականից իրականցվող Գիտության պետական կոմիտեի թեմատիկ դրամաշնորհում, որն ավարտվում է 2013 թ.-ի մարտին: Հետազոտությունները վերաբերում են հեղուկ բյուրեղների օպտիկային:
Վռամ Մուղնեցյանը ֆիզմաթ. գիտությունների թեկնածու է (պաշտպանել է 2008 թ.-ին), աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես գիտաշխատող: Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է` «Կիսահաղորդչային նանոառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների վրա փոխադարձ դիֆուզիայի և արտաքին դաշտերի ազդեցության տեսական ուսումնասիրություն»։
Վարդան Ափինյանը գիտությունների թեկնածու է, այժմ հետդոկտորական PostDoc կարգավիճակ ունի, աշխատում է Լեհաստանի Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող` Վ. Չեբիատովսկու անվան Ցածր ջերմաստիճանի և կառուցվածքային հետազոտությունների ինստիտուտի (ILTSR, Institute of Low Tempereature and Structure Research) կոնդենսացված միջավայրերի տեսական ֆիզիկայի լաբորատորիայում: Թեկնածուական ատենախոսության վերնագիրն է` «Արդյունարար փոխազդեցությունները և էներգիական կառուցվածքային առանձնահատությունները խիստ փոխկապակցված ...
Ապրիլի 4-ին Նյու Յորքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Գիտության եւ կրթության հայ ազգային հիմնադրամի նախագահ, Կորնելի համալսարանի աստղագիտության դեպարտամենտի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի մեծարման երեկոն, որի ընթացքում ականավոր գիտնականին հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված Անանիա Շիրակացու մեդալը:
Գառնիկ Մկրտչյանը ֆիզմաթ. գիտությունների դոկտոր է, աշխատում է Երևանի պետական համալսարանի Ուժեղ դաշտերի ֆիզիկայի կենտրոնում, Քվանտային դինամիկայի լաբորատորիայի վարիչն է։
Շաբաթներ առաջ Կարեն Հակոբյանը մեկնել է արտերկիր՝ ասպիրանտական ծրագրով ուսումը շարունակելու և աշխատելու, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում արդեն իսկ պաշտպանել է թեկնածուականը: «Մեկնում եմ, իհարկե, աշխատանքային լավ հույսերով, բայց, հավատացած եղեք, մեծ թախիծով»: Մասնագիտական աճն ու կայացումը փաստացի արտասահմանում է տեսնում, քանի որ դա պարզապես անհնար է Հայաստանում, բայց նա լավատես է և հույս ունի, որ ոչ հեռու ապագայում հնարավոր կլինի վերադառնալ և մասնագիտությամբ աշխատել հայրենիքում:
Շատ հետաքրքիր ու հաճելի զրույց ունեցա… Լիլիթ Վարդանյանի հետ: Եվ քանի որ հարցերս արտացոլված են Լիլիթի պատասխաններում, ներկայացնում եմ միայն պատասխանները:
Լիլիթ Սահակյանն աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, ղեկավարում է Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժինը և, միևնույն ժամանակ, դասախոսում է նույն կենտրոնում գործող ամբիոնում` «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն»: Աշխարհագրական գիտությունների թեկնածու է՝ երկրաբնահպանություն մասնագիտացմամբ:
Գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը ֆիզիկոս է։ Փորձարար։ Ներկայացնում է լազերային սպեկտրասկոպիան: Իր հետագա մասնագիտական զարգացումը առայժմ տեսնում է համագործակցության, արտասահմանյան գիտնականների հետ շփումների մեջ՝ կարճաժամկետ, մինչև մի քանի ամիս տևողության, այցելությունների ձևով. «Իսկ մնացածը, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք»,– ասում է նա՝ շարունակելով՝ «Քանի որ Նոր տարի է, ես կուզեի մաղթել երիտասարդ գործընկերներիս՝ ջանասիրաբար աշխատել. ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա, ու կլինեն ...
Հայաստանում գիտության ոլորտում ստեղծված իրավիճակի եւ գիտության զարգացման հեռանկարների մասին զրույց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ:
- Որտե՞ղ եք աշխատում, Ստեփան, գիտության ո՞ր բնագավառն եք ներկայացնում։
Արսեն Սահակյանը ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ է, այս տարվա մայիսին պատրաստվում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը: Ծնվել է 1986 թ. Երևանում՝ մանկավարժների ընտանիքում, ուսումը ստացել է N178 միջնակարգ դպրոցում, սակայն մասնագիտական կողմնորոշման հարցում դեր է ունեցել 8-10-րդ դասարաններում ՌԴ ք. Սամարայի քիմիական թեքումով դպրոցում սովորելը: 2004թ.-ին վերադարձել է Հայաստան և ընդունվել ՀՊՄՀ քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության ֆակուլտետի քիմիայի բաժինը, որտեղ 2010 թ.-ին ...
Վարդան Մամիկոնյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ է՝ որպես ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի անդամ։
Գիտության մեջ դեռևս իր առաջին քայլերն անող՝ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի հայցորդ Վիկտորյա Ռստակյանն արդեն մոտ հինգ տարի, բակալավրիատի 3-րդ կուրսից սկսած, զբաղվում է նոր օրգանական նյութերի սինթեզով (հիդրօքսիմթիլ պիրազոլների ածանցյալներ): Ունի 9 հոդված, որոնք տպագրվել են Սանկտ-Պետերբուրգի «Ընդհանուր քիմիայի հանդես» ամսագրում: Հոդվածները 4 անգամ հղվել են ռուս հեղինակների կողմից. «Վերջերս էլ մի չինական հոդվածի հղումների ցանկում գտա հոդվածս: Ցավոք, միայն վերնագիրն ու օգտագործած գրականության ...










 
  Яндекс цитирования



Загрузка...