газета армян России
RSS Русский   Հայերեն            
ԱդրբեջանAzerbaijan
Փետրվարի 28-ին Սումգայիթի ողբերգության 24-րդ տարելիցի կապակցությամբ ԲՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Սոֆիայի Երեւանյան պուրակում տեղադրված հայկական խաչկարի մոտ տեղի ունեցավ պսակադրման արարողություն:
Փետրվարի վերջին Ֆրանսահայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը /ՖԿՀԽ/ ծրագրել և անցկացնում է միջոցառումների շարք` նվիրված սումգայիթյան ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակի 24-րդ տարեդարձին:
Լիբանանահայության ազգային-քաղաքական կյանքի եռուզեռը շարունակվում է: Անթիլիասի միջազգային խորհրդաժողովը հազիվ ավարտված, լիբանանահայությունը ոգեկոչեց սումգայիթյան եղեռնագործության զոհերի հիշատակը, այս անգամ՝ հատուկ նշումով:
Փետրվարի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը կազմակերպել են «Պատմությանը դեմ հանդիման. Սումգայիթ, Խոջալու…» խորագրով երեկո:
Փետրվարի 26-ին Լիբանանի հայկական բոլոր եկեղեցիներում տեղի ունեցան հոգեհանգստյան եւ եկեղեցական արարողություններ՝ ի հիշատակ Սումգայիթի ջարդերին զոհ դարձած հայերի:
Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից ևկզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական «Hurriyet» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»:
Էդվարդ Նալբանդյան. Բարև Ձեզ, ուրախ եմ մեր հանդիպման համար և պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:
Նոյեմբերի 29-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում կայացել է «Հավերժական կտակ» վավերագրական կինոնկարի անդրանիկ ցուցադրումը՝ Արցախյան պատերազմի հերոս, պահեստային մայոր, Արցախի Մարտական Խաչի շքանշանի ասպետ Պավլիկ «Ապարանցի» Մանուկյանի մասնակցությամբ:
Դեկտեմբեր 1 -2011ին, ԼՂՀ նախագահը այցելեց մեր երկիրը, իր կատարած շրջագայութեան ծիրեն ներս, բոլոր այն հայ գաղութներուն որոնք կարեւոր օժանթակութիւն ցոյց կու տան Արցախին։ Երեկոյեան ժամերուն, Արցախի նախագահ Բակօ Սահակեանը և իրեն ընկերացող պատուիրակութիւնը, բաղկացած Արցախի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Պարգեւ արք.Մարտիրոսեանի, նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բալայեանի և դեսպան Վլատիմիր Կարմիրշալեանի, ինչպէս նաեւ Ուրուկուայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի անդամներուն եւ մեր գաղութի Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ արք. Գըլըճեանի, ...
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում «Հայրենասեր» կազմակերպությունը քրտնաջան աշխատել է արցախյան հրամանատար Մոնթե Մելքոնյանի 54-րդ տարեդարձին նվիրված սփյուռքում կազմակերպվող ամենանշանակալի միջոցառման վրա։ Միջոցառման ծրագրի կազմակերպմանը համընթաց պարզ է դառնում, թե ինչ մանրամասներ են ներկայացվելու հանրությանը դեկտեմբերի 4-ին Բրբենքի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի Առաջնորդարանի համալիրում։ Վերջերս հայտարարվեց, որ հարգարժան պատմաբան և քաղաքագետ, երևանաբնակ դոկտոր Արմեն Այվազյանը անձամբ մասնակցելու ...
Նոյեմբերի 28-ին Պյատիգորսկում կայանալու է «Կովկասը ռուս-թուրքական հարաբերությունների մեջ. Պատմությունը, մշակույթը, այժմեական կյանքը» թեմայով «Ռուս-թուրքական հարաբերությունները Աթաթյուրքից մինչեւ այսօր» խորագրով գիտական սեմինար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Թուրքիայի եւ Ռուսաստանի հայտնի գիտնականների մասնակցությամբ գիտական բանավեճը կանցկացվի Պյատիգորսկի Պետական լեզվաբանական Համալսարանում (ՊՊԼՀ):
Ադրբեջանական դիվանագետները հերթական անգամ հիստերիկա են սարքել՝ տեսնելով Ուկրաինայում հրատարակված «Հայկական խոհանոց» գիրքը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ խոհարարական բաղադրատոմսերի հավաքածուի մեջ «ադրբեջանական ավանդական խոհանոցի մի շարք կերակրատեսակներ ներկայացված են որպես հայկական»: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը վերուղարկել է Ուկրաինայի խոհարարական Կենտրոնին և գիրքը հրատարակած հրատարակչությանը Ադրբեջանի ազգային խոհարարական կենտրոնի ղեկավար Թաիր Ամիրասլանովի նամակը, ...










 
  Яндекс цитирования



Загрузка...